Հրապարակումներ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր գործունեության արդյունքները հասարակությանն է ներկայացնում հաշվետվությունների՝ տարեկան, ծրագրային, թեմատիկ, տեղեկատվական թերթիկների և բրոշյուրների տպագրությունների միջոցով:
Latest Publications
EU – Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA) ROADMAP
June 14, 2018This is a joint Action Plan or a Roadmap for the Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA) signed between the European Union and the Republic of Armenia, prepared by a group of civil society actors with extensive experience in democratic reform monitoring, critique, and policy development.
ԵՄ- Հայաստան Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (ՀԸԳՀ) ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
June 14, 2018Այս փաստաթուղթը հանդիսանում է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) միացյալ գործողությունների ծրագիր կամ ճանապարհային քարտեզ՝ պատրաստված մի խումբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, ովքեր ունեն տևական փորձ ժողովրդավարական բարեփոխումների մշտադիտարկման, քննադատման և քաղաքականության զարգացման գործում:
2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԵՎ ԱՀ /ԼՂ/ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ
June 5, 2018Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների՝ 2018 թ-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ եւ ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացել է 20 զինծառայող
Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին գրքույկ
May 30, 2018Հաշվի առնելով զինված ուժերում վերջին օրենսդրական փոփոխությունները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել է տեղեկատվական գրքույկ ՀՀ զինապարտ քաղաքացիներին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկելու նպատակով:
ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը՝ 2017 թ.-ին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ
May 4, 2018ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017 թ.-ի տարեկան զեկույցում որպես Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրներ նշում է խոշտանգումները, կամայական ազատազրկումները, անկախ դատարանների բացակայությունը, լրագրողների նկատմամբ բռնությունները, հավաքների, խոսքի ազատության սահմանափակումն ու համակարգային կոռուպցիան, ԼԳԲՏ անձանց իրավունքների ոչ արդյունավետ պաշտպանությունը, մարդու իրավունքների խախտումները զինված ուժերում:
Information Paper on the Actions Implemented Aimed at the Identification of Phenomena of Corruption and Abuse in the Armed Forces of the RA and the Nagorno-Karabakh (according to the latest constitutional amendments: the Republic of Artsakh) 2 Years after the Hostilities of April 2016
April 10, 2018HCA Vanadzor regularly presents the cases of corruption and abuse that occurred during the hostilities of April 2016 and the situation of the resulting violations of servicemen’s human rights, the actions implemented by the authorities aimed at identifying and resolving those violations as the situation of the implementation of their obligations. This information paper touches upon the aforementioned issues, presenting the steps that have already been undertaken two years later.
Information Paper on the Fatalities in the Armed Forces of The Republic of Armenia and Nagorno-Karabakh (according to the latest constitutional amendments: the Republic of Artsakh) in the First Quarter of 2018
April 5, 2018Helsinki Citizens’ Assembly – Vanadzor presents the Information Paper on the Fatalities in the Armed Forces of the Republic of Armenia and the Republic of Artsakh in the First Quarter of 2018. It is based on the information disseminated through mass media and official sources.
Տեղեկանք 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողություններից 2 տարի անց ՀՀ եւ ԼՂ (սահմանադրական վերջին փոփոխություններով՝ Արցախի Հանրապետություն) զինված ուժերում կոռուպցիոն երեւույթների, չարաշահումների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ
April 3, 2018Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որեւէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը:
2018 թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԼՂ (սահմանադրական վերջին փոփոխություններով՝ Արցախի Հանրապետություն) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք
April 2, 20182018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրված 11 մահացության դեպքերից 9-ը տեղի են ունեցել ԼՂ, 2-ը՝ ՀՀ տարածքում:
ՀՀ 2005 թ. Սահմանադրության և գործող օրենքների համեմատությամբ ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի լիազորությունների վերաբաշխումը` ըստ ՀՀ 2015 թ. Սահմանադրության և մշակվող օրենսդրական փոփոխությունների․ վերլուծություն
March 24, 2018Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերլուծություն՝ 2005թ. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակի և ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև, ըստ 2015թ. Սահմանադրության, լիազորությունների վերաբաշխման վերաբերյալ: Ուսումնասիրվել և ամփոփվել է պետական մարմինների հաշվետվողականությունը մինչև 2015թ. Սահմանադրության լիիրավ ուժի մեջ մտնելը և դրանից հետո:
Latest Events
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
10/09/2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
10/09/2018
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
07/09/2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
07/09/2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
07/09/2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
07/09/2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
06/09/2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
06/09/2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
06/09/2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
06/09/2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»: