Հրապարակումներ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր գործունեության արդյունքները հասարակությանն է ներկայացնում հաշվետվությունների՝ տարեկան, ծրագրային, թեմատիկ, տեղեկատվական թերթիկների և բրոշյուրների տպագրությունների միջոցով:
Latest Publications
Annual Report on Human Rights Violations by the Police-2017
February 19, 2018
Զանգվածային լրատվության միջոցներով թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ հրապարակումների մշտադիտարկման արդյունքները 2017թ.
February 16, 2018Հրապարակումների գերակշիռ մասը բացասական վերաբերմունք են ձևավորում թմրամիջոցների ու դրանց՝ ոչ բժշկական նպատակներով գործածման նկատմամբ:
Դրանցում տեղեկություններ կան նաև մարդու իրավունքների հնարավոր խախտումների մասին: Հիմնականում խախտվում են խտրականությունից զերծ մնալու, արդար դատաքննության, անձնական տվյալների պաշտպանության, առողջության պահպանման, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները: 2016-ի համեմատությամբ՝ պատկերը չի փոխվել:
Տեղեկանք. 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած զորակոչիկների իրավունքների և խնդիրների վիճակի մասին
February 16, 20182017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 42 զորակոչիկ և նրանց ընտանիքի անդամներ Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից:
Նախորդ տարվա համեմատությամբ այդ թիվն ավելացել է 13-ով:
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին տարեկան հաշվետվություն
February 6, 20182017 թ.-ը չի առանձնացել հանրային միջոցառումների առատությամբ՝ ի տարբերություն 2015 և հատկապես 2016 թթ.-ի: Չնայած դրան՝ ոստիկանության կողմից բռնարարքներով և այլ ապօրինություններով ուղեկցվող գործողությունների բնույթը չի փոխվել:
Պետական կառույցների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը՝ ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2017 թվականի տվյալների
February 2, 2018Պատասխանն ուշացրած կամ չտրամադրած կառույցների շարքում ինչպես 2016-ին, այնպես էլ 2017-ին առաջատարը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է: 2017-ին ներկայացված 28 հարցումներից ՊՆ-ն ժամանակին պատասխանել է դրանցից միայն 8-ին:
Ուշացրած պատասխանների թվով երկրորդը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն է. պատկերը նույնն է 2016-ին:
Զորակոչիկների իրավունքները
January 29, 2018Report on the Situation of the Rights of Conscripts during the Winter Call-up of 2016 and the Summer Call-up of 2017
January 26, 2018The report presents the recorded systemic issues, accounting for the violations of conscripts’ rights during the past and ongoing call-ups, as well as the statistical data regarding the conscripts that turned to the Organization.
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ սահմանափակումների և շեղումների դրույթների մասին Սիրակուզայի սկզբունքներ. 1984
January 23, 2018Մասնակիցները համաձայնել են, որ մարդու իրավունքների պահպանումը սերտորեն փոխկապակցված է միջազգային մակարդակով խաղաղության և անվտանգության պահպանման հետ. և իսկապես, մարդու իրավունքների համակարգային խախտումը խաթարում է ազգային անվտանգությունը և հասարակական կարգը և կարող է սպառնալ միջազգային մակարդակով խաղաղության պահպանմանը:
Ազգային անվտանգության և տեղեկատվության իրավունքի միջազգային սկզբունքներ. «Ցվանեի սկզբունքներ»
January 23, 2018«Սկզբունքներն» ավելի շատ վերաբերում են տեղեկատվությունը չհայտնելու ազգային անվտանգության հիմքին, այլ ոչ թե` մնացած հիմքերին: Տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու համար պետության կողմից վկայակոչված բոլոր մյուս հիմքերը պետք է առնվազն համապատասխանեն այս չափանիշներին:
Քաղաքական դրդապատճառներով մարդու իրավունքների խախտումների հիմնավորումը. վերլուծություն
January 22, 2018«Միջազգային Ագորա» կազմակերպության իրավական վերլուծաբան Բոյկո Բոևը վերլուծություն է կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ:
Վերլուծության նպատակն է ՄԻԵԿ 18-րդ հոդվածի խախտումներին առնչվող գանգատները ՄԻԵԴ ներկայացնելու սկզբունքների ու ընթացակարգային պահանջների վերաբերյալ իրազեկումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում այդ հոդվածի խախտման հիմքով ՄԻԵԴ ներկայացված դիմումների թիվն աճում է:
Latest Events
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
10/09/2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
10/09/2018
Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
07/09/2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
07/09/2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
07/09/2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
07/09/2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
06/09/2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
06/09/2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
06/09/2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
06/09/2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»: