Իրադարձություններ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին, տեղի ունեցող իրադարձություններին արձագանքում է հայտարարությունների, մամլո հաղորդագրությունների, հասարակական քննարկումների միջոցով:
Latest Events
Կլինեն արտոնյալներ, որոնք բուժզննումը չեն անցնի սահմանված կարգով. Արթուր Սաքունցը` զորակոչի մասին
January 8, 2014«Մենք հիմքեր չունենք բացառելու, որ կլինեն մարդիկ, որոնք չեն զորակոչվի, հատկապես որոշակի արտոնյալ կարգավիճակ ունեցողները` պաշտոնատար անձանց երեխաները և որոշակի հովանավորություն ունեցողները»,- անդրադառնալով ձմեռային զորակոչի անցկացման կարգին` Newsbook-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ես շարունակելու եմ դատական պրոցեսն ընդդեմ ՄՄ-ին անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշման. Արթուր Սաքունց
January 8, 2014«2014 թվականին շարունակելու եմ դատական պրոցեսն առ այն, որ Մաքսային միությանն անդամագրվելու Սերժ Սարգսյանի որոշումը ճանաչվի ոչ իրավաչափ»,- Newsbook-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Իրավապաշտպանի հավաստմամբ` Շանթ Հարությունյանը և մնացած քաղաքացիական ակտիվիստները ցույց տվեցին, որ իրապես կա դժգոհություն և լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ ՄՄ անդամագրման դեմ բողոքի ակցիները շարունակվելու են:
Շանթ Հարությունյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
December 28, 2013Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի կալանքը երկարացվեց երկու ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանը:
Հայկ Կալեյանի ինքնասպանության վարկածը չհաստատվեց
December 28, 20132013 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ստեփանակերտի նստավայրում հրապարակեց ՀՀ զինված ուժերում 2012 թ. սեպտեմբերի 6-ին, ըստ նախաքննության վարկածի, զորամասի հրաձգարանի խրամաբջիջում ինքնասպանություն կատարած Հայկ Կալեյանի գործով վճիռը:
Հայաստանի Հանրապետությունը սպանեց Հայկ Մովսիսյանին
December 27, 20132012 թ. նոյեմբերի 28-ին ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանում, ըստ քննչական մարմինների, կախվելու միջոցով ինքնասպան եղած Հայկ Մովսիսյանի մահվան իրական հանգամանքների պարզման ուղղությամբ բոլոր իրավական ճանապարհները փակվեցին:
ՀՔԾ-ն Շանթ Հարությունյանի վերաբերյալ ներակայացված դիմումին ևս պատասխանել է գրությամբ
December 27, 2013ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը 2013 թ. դեկտեմբերի 19-ին պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Շանթ Հարությունյանի վերաբերյալ ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին ուղղված դիմումին:
ՀՔԾ-ն կարճել է ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործը
December 27, 2013Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ստացել է գրություն՝ Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու պահանջի մասին միջնորդության վերաբերյալ:
Գյումրու զինկոմիսարիատի ոչ լիարժեք իրականացրած բուժզննության արդյունքում չի բացահայտվել զորակոչիկի մոտ զարգացող չարորակ ուռուցքը
December 27, 2013Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել այն մասին, որ 2012 թ. Գյումրի քաղաքի զինկոմիսարիատում նախազորակոչային հանձնաժողովը անփույթ վերաբերմունք է դրսևորել, և ոչ պատշաճ բժշկական հետազոտություն կատարելով 2012 թ. հունիսի 25-ին Ռուբեն Ներսիսյանին զորակոչել է պարտադիր զինվորական ծառայության:
Ինչ է սպասվում «գազային» համաձայնագրերին ՍԴ-ում. կարծիքներ
December 27, 2013Օրենքի խախտմամբ ընդունված իրավական ակտը հիմք է հանդիսանում Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու համար: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն 4 ուժերի կողմից «գազային» երեք համաձայնագրերիվավերացման մասին որոշման քվեարկությունը անվավեր ճանաչելու և այդ կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու նրանց որոշմանը:
Amnesty International признала Анара Мамедли “узником совести”
December 26, 2013Международная правозащитная организация Amnesty İnternational признала арестованного в Азербайджане председателя Центра мониторинга выборов и обучения демократии (ЦМВОД) Анара Мамедли “узником совести”.