Միկրոավտոբուսներով Երևան գնալը կրկին հնարավոր չէ
00:00, June 12, 2009 | Նորություններ | Տեղաշարժի ազատություն2009թ. հունիսի 12-ին կրկին Վանաձոր-Երևան երթուղին չի սպասարկվում:
Այս անգամ ևս առավոտյան ոչ մի միկրոավտոբուս չի մեկնել Երևան: Պատճառը 2009թ. հունիսի 12-ին` ժամը 19:00-ին, Մատենադարանի հարակից տարածքում նախատեսվող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից Վանաձորի ավտոկայարաններում անցկացրած ուսումնասիրություններից պարզվեց, որ վարորդներին հրահանգված է չաշխատել մինչև երեկոյան ժամը 17:00-ն, սակայն Երևան մեկնող միկրոավտոբուսները սկսեցին մեկնել 15:30-ից: