Կիրականացվի ՏԻՄ մոնիտորինգ
00:00, May 12, 2009 | Մամլո հաղորդագրություններ2009թ. մայիսի 8-11-ը Վանաձորում կայացավ «Տեղական ինքնակառավարման մարմինների նիստերի և կայացվող որոշումների մոնիտորինգի պլանավորում և գործիքների մշակում» թեմայով չորսօրյա դասընթաց:
Այն կազմակերպվել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Դասընթացին, որպես փորձագետ հանդես էր գալիս «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Նվեր Գևորգյանը, ով այս բնագավառում ունի հարուստ փորձ. նա աշխատել է որպես քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ, հետո էլ ընտրվել է որպես ավագանու անդամ:
Դասընթացին մասնակցում էին կազմակերպության 14 կամավորներ՝ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքներից:
Մասնակիցներին ներկայացվեցին ՏԻՄ գործունեությունը կարգավորող ազգային և միջազգային օրենսդրությունը:
Դասընթացը ներառում էր ՏԻՄ գործընթացի մոնիտորինգի իրականացման վերաբերյալ տեսական գիտելիքներ և դրանց կիրառմանն ուղղված գործնական աշխատանքներ:
Չորսօրյա դասընթացի ընթացքում մշակվեցին ՏԻՄ գործընթացի վերաբերյալ մոնիտորինգի իրականացման հայեցակարգը, ընտրվեցին տեղեկատվության հավաքման մեթոդները, որոնց համար մշակվեցին համապատասխան գործիքներ: Մասնակիցները կազմեցին նաև առաջիկայում ՏԻՄ մոնիտորինգի գործողությունների պլանը:
Պլանն իր մեջ ներառում է`
• ավագանու նիստերի դիտարկում
• ավագանու անդամների կողմից հարցաթերթիկի լրացում
• հարցազրույց աշխատակազմի քարտուղարի և ֆինանսական բաժնի ղեկավարի հետ
• փաստաթղթերի /արձանագրություններ, որոշումներ, բյուջե/ դիտարկում
Իրականացված մոնիտորինգի և վերհանված խնդիրների հիման վրա յուրաքանչյուր քաղաքում կկազմակերպվեն 2-ական աշխատանքային քննարկումներ ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մոնիտորինգն իրականացվելու է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում: