Սաքունցը կարծում է, որ պատասխան պիտի տա նաեւ Շարմազանովը
13:04, May 24, 2012 | ՆորություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով DIY ակումբի հրկիզմանը՝ բարձրացրեց հարձակման հեղինակներին հովանավորության տակ առնելու փաստը իրավական հարթությունում քննարկելու հարցը. «Քաղաքական ղեկավար անձինք իրենց հայտարարություններով եւ հրապարակումներով, ըստ էության, հրապարակայնորեն աջակցեցին, խրախուսեցին հարձակման հեղինակներին, մինչդեռ ազգային, կրոնական կամ սեռային տեսակետից խտրականությունը, ատելության ու թշնամանքի սերմանումը եւս քրեորեն հետապնդելի արարք է: Այս իմաստով պատասխանատվության պետք է ենթարկվեն նույն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու նրա գործընկերը»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/05/24/73872/