ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարձակման գործով վճռի հրապարակում
14:02, October 15, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Ոստիկանություն2012 թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքում տեղի ունեցած հարձակման գործով վճռի հրապարակումը:
Կազմակերպությունը դատարանից պահանջում է վերացնել Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ 2012 թ. ապրիլի 16-ին ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ կազմակերպության տարածքում տեղի ունեցած հարձակման գործով:
Գործով նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/ա-սաքունց-ոստիկանության-հովանավորու