Արմեն Ավետիսյանը կողմ է ՀՀ-ի անդամակցությանը Մաքսային Միությանը , կարևորելով ԵՄ-ի հետ համագործակցությունը
13:59, October 2, 2013 | ՆորություններՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը Մաքսային Միությանը ՀՀ-ի միացման վերաբերյալ նամակ-պատասխանում գրում է.
« Տեղեկացնում եմ, որ կողմ եմ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Մաքսային Միությանը: Միևնույն ժամանակ կարևորում եմ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը Եվրոպական Միության անդամ երկրների հետ»: