«Սեյրան Խաչատրյանը մեծ ազդեցություն կարող է ունենալ վկաների վրա». Իրավապաշտպան
14:23, September 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է՝ Գորիսի «Սդղի Գյոլում» Զաքարյաններին ծեծի ենթարկելու գործով հոգեբուժարանից ազատ արձակված Սյունիքի մարզպետի եղբայրը կարող է ազդեցություն ունենալ նախաքննության վրա: «Եթե մեղսունակ է ճանաչվել, հարց է առաջանում՝ ինչքանով է համաչափ նրան ստորագրություն չհեռանալու պայմանով ազատ արձակելը: Արդյոք նախաքննության, գործով անցնող վկաների վրա նա չի՞ ազդի: Այս հարցերն են, որոնք պետք է հաշվի առնել խափանման միջոցի ընտրության դեպքում: Չգիտեմ՝ ինչքանով է հիմնավոր, որ նա կխուսափի նախաքննության մարմնից, բայց առավել հիմնավոր եմ համարում, որ տվյալ դեպքում Սուրիկ Խաչատրյանի եղբայրը, գտնվելով ազատության մեջ, մեծ ազդեցություն կարող է ունենալ վկաների վրա, այս առումով նախաքննության մարմինը համարժեք միջոցներ չի ձեռնարկել, որ ապահովի նախաքննության օբյեկտիվ ընթացքը»,- ասաց պարոն Սաքունցը,- «Չեմ կարող ասել այս անգամ Սերժ Սարգսյանը կների, թե չի ների Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին, կարեւորն այն է, որ Զաքարյան եղբայրները ողջ են մնացել ու կարող են ցուցմունք տալ,: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Սուրիկ Խաչատրյանի ամառանոցի հարակից տարածքում, այս հանցագործության կոծկումը կամ նախաքննության այնպիսի ընթացքը, որով կարող էին մեղավորնեը խուսափել պատասխանատվությունից, բավականին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Այս առումով ինչ-որ սցենար են մտածել, մի մասին պատասխանատվության ենթարկելու, մի մասին պատասխանատվությունից ազատելու»:
Աղբյուրը՝ aravot.am