Սերժ Սարգսյանը ցայտնոտի մեջ է և շտապ հավաքներ է հրավիրում. Սաքունց
13:17, December 8, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Բաղրամյան 26-ում երեկ կայացած հանդիպումը շտապ, արտակարգ հավաք էր»,-newspress.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը իր մոտ է կանչել հասարակական և քաղաքական գործիչներին, քանի որ ցայտնոտի մեջ է և լավ հասկանում է, որ իշխանությունը լեգիտիմ չէ:
Իրավապաշտպանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը նաև օրենք է խախտել՝ խոսելով հանրաքվեի արդյունքների մասին այն ժամանակահատվածում, երբ վերջնական տվյալները դեռ չկան. «Այս քայլով Սերժ Սարգսյանը փորձում է պահել իր կողմից նախօրոք գծած թվաբանությունը»:
Ըստ նրա՝ դեռևս ԿԸՀ-ում կլինեն վերահաշվարկի դիմումներ, գուցե անհրաժեշտություն լինի նաև Սահմանադրական դատարան դիմելու, այս պարագայում ինչպես է նախագահը արդյունքների մասին շտապում խոսել:
Նա նաև նկատեց, որ ողջ հանրությունը տեսավ, թե իշխանությունը պահելու համար ինչ խախտումներ, հանցագործություններ կատարեցին. «լցոնումներ, ճնշումներ վստահաված անձանց, դիտորդների նկատմամբ, բացակա ընտրողների փոխարեն քվերակություն, մի խոսքով ԿԸՀ թվերը նկարված են »,- ասաց նա: