ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի համար
17:06, February 1, 2016 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, Հայտարարություններ, Սեփական
Հայտեր չեն ընդունվում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ՝ «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի համար
Հիմնական պարտականությունները.
– ԶԼՄ-ների մշտադիտարկում, տեղեկատվության հավաքագրում և ամփոփում
– Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին եռամսյակային հաշվետվությունների պատրաստում
– Ծրագրի շրջանակներում միջոցառումների կազմակերպմանն աջակցություն (զեկույցների, տեսահաշվետվությունների ներկայացում)
Թվարկված աշխատանքային պարտականությունները սպառիչ չեն և կարող են ընդգրկել այլ բովանդակային գործողություններ:
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
– Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ իրավաբանական կրթություն
– Վերլուծական միտք
– Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը առավելություն է
– Համակարգչային գիտելիքներ (word, excel, power point, e-mail)
– Կազմակերպական հմտություններ
– Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
– Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
– Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություններ
– Անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն
Ոչ լրիվ աշխատաժամանակ:
Մինչև աշխատանքի անցնելը պետք է անցնել փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) communication@hcav.am էլ. փոստի հասցեով մինչ 2016 թ.-ի փետրվարի 12-ը կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, ժամը 9:30-18:30:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: