Ֆրանսահայ Իրավաբանների և Փաստաբանների Ասոցիացիայի Հայտարարությունը
15:23, February 26, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)Ֆրանսահայ Իրավաբանների և Փաստաբանների ասոցիացիան իր խորը մտահոգությունն է արտահայտում առ այն, որ ազգությամբ հայ, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Շանթ Ոսկերիչյանին արգելվել է մուտք գործել ՀՀ տարածք՝ առանց օրինական հիմքերի:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրի տարածք մուտք գործելու գործընթացը կարգավորելուն իրավասու լինելով հանդերձ, որպես իրավական հռչակված պետություն պարտավոր է օրենքը կիրառել թափանցիկ եւ առանց խտրականության բոլորի, այդ թվում նաև սփյուռքահայերի հանդեպ:
Այս պահանջը առավել հատկանշական է հայկական համատեքստում, ըստ որի պատմական և տնտեսական հանգամանքներից դրդված՝ հայերի մեծ մասը բնակվում է ՀՀ սահմաններից դուրս:
Ազգությամբ հայ այն անձինք, ովքեր ցանկանում են պահպանել կապը իրենց հայրենիքի հետ և մասնակցություն ունենալ հայ ժողովրդիկյանքում, չեն կարող ենթարկվել ՀՀ ազատ մուտք գործելու վիրավորական սահմանափակմանը:
Ֆրանսիահայ Իրավաբանների եւ Փաստաբանների Ասոցիացիան դիմում է ՀՀ կառավարությանը՝ վերանայել Շանթ Ոսկերիչյանի մուտքնարգելող որոշումը:
Ֆրանսիայի քաղաքացի և ծագումով հայ Շանթ Ոսկերիչյանին 2015 թվականի մայիսին արգելվել է մուտքգործել Հայաստանի Հանրապետություն՝ առանց օրինական բացատրության և առանց մուտքի մերժման չափանիշների ներկայացման:
Ավելի ուշ, մուտքի մերժումը արդարացվել է՝ շահառուի անվան գրանցմամբ մի ցուցակում, որի տվյալների արձանագրման չափանիշների ստուգումը անհնար է իրականացնել:
Հետևաբար, պարոն Ոսկերիչյանը պահանջում է ՀՀ վարչական դատարանում վիճարկել իր՝ ՀՀ մուտքի խոչընդոտման և Ֆրանսիա վերադարձնելու որոշման լիազորությունը, օրինականությունն ու շարժառիթը:
Այս գործի քննումը կիրականացվի 2016 թ.-ի մարտի 2-ին Երևանում կայանալիք դատական նիստի ժամանակ:
Ասոցիացիան հետևողականորեն ուսումնասիրելու է դատական գործընթացը՝ պարզելու համար, թե որքանով է ՀՀ արդարադատությունըհետամուտ լինում Եվրոպական Խորհրդում ստանձնած իր պարտավորություններին: Ըստ 2002 թ.-ի համաձայնագրի ՀայաստանիՀանրապետությունը պարտավորվել է վարել արդար դատավարություն՝ կիրառելով Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայիպայմանները:
Փարիզ, փետրվարի 24, 2016 թ.