Մանկահասակ Կ. Հովհաննիսյանի գործով կկայանա հերթական դատական նիստը
18:41, March 22, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի մարտի 23-ին՝ ժամը 14:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի կունենա 2015 թ. հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած չորս տարեկան Կարինե Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):