«Պարոն Ս.Օհանյանը պետք է ժամանակին հրապարակային քայլ կատարեր հենց պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ»
15:35, February 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՍ. Օհանյանի նկատմամբ բոլոր տեսակի քննադատություններով և պահանջներով հանդերձ (կոռուպցիան, մահացության դեպքերը, Մարտի 1, և այլն), շատ հարցերում պատասխանատվության իր բաժինն ունենալով հանդերձ, որպես փաստ արձանագրում եմ, որ հատկապես 2010թ. -ից սկսած ՊՆ-ն, նախորդած ժամանակաշրջանի համեմատ անհամեմատ մատչելի ու բաց դարձավ հանրության առջև: Բանակն իրականում շարժման նախաձեռնության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպումը հենց ՊՆ-ում տեղի ունեցավ, Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հիմնադրումը, նույնիսկ մշտադիտարկման իրականացումը ռազմական հոսպիտալներում, պառլամենտական լսումներում անմիջական մասնակցությունը: Պատուհան էր բացված հանրության առջև: Բայց …պարոն Ս.Օհանյանը, պետք է ժամանակին հրապարակային քայլ կատարեր հենց պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ` թե գլխավոր շտաբի գործունեության, թե Մարտի 1-ին ԶՈՒ օգտագործման անթույլատրելիության, թե Վոլոդյա Ավետիսյանի, թե ազատամարտիկների սոցիալական անապահովության, թե որոշ վայ գեներալների ոչ ադեկվատ արտահայտությունների վերաբերյալ:
Պ.Մանուկյանի նկատմամբ կատարված միջադեպի հետ կապվածը չպետք է լռության մատնել…
Վստահեցնում եմ, ժամանակին արված, տված գնահատականները, խոսքը, կատարված քայլերն իրենց ազդեցությունը կունենային և հիմա էլ ուշ չի…
Կից նյութը՝ այստեղ: