Արթուր Սաքունց. Իրավապահ մարմինները հովանավորում են սպանելու սպառնալիքները
15:35, June 4, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններա/ իրավապահ մարմինները, նրանց կոնկրետ աշխատակիցները շատ լավ հետևում են ՖԲ֊ի գրառումներին, հատկապես իրենց հասցեին քննադատական գնահատականներին և այդ գնահատականները հնչեցողների գրառումներին,
բ/ իշխանության, նրա առանձին մարմինների, հատկապես իրավապահ մարմինների վարքագծին, տրված որոշ գնահատականներին, տեղեկություններին նաև արձագանքում են ոստիկանության ներկայացուցիչները,
գ/ իմ հասցեին մի քանի օր առաջ օգտատերի (կեղծ, թե իրական՝ պարզ չէ) կողմից հնչեցված, ուղղակի դիմահար կրակոցով սպանելու մասին գրառմանը որևէ արձագանք, դատապարտում, այդ ներկայացուցիչ ասվածների կողմից չարվեց,
Եզրակացնում եմ՝
ա/ օգտատերը կամ իրավապահ, հատկապես ոստիկանության մարմնի ներկայացուցիչ է, կամ նա ունի ակնհայտ հովանավորությունը նրանց կողմից,
բ/ իրավապահ մարմինները, ոստիկանությունը հովանավորում են իշխանության գործունեությունը քննադատող անձին ուղղված սպանելու սպառնալիքնները, այսինքն՝ քրեական հանցագործությունը․․․
Հետագա զարգացումների մասին լրացուցիչ, ՀՀ վերադառնալուց հետո․․․»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունց
Եթե ոստիկանի դեմ ոտնձգությունը դիտվում է հանցանք, ապա մարդու իրավունքների պաշտպանի դեմ ( այն էլ միջազգային կարգի) մահվան սպառնալիքը բացառիկ ոճրագործություն է: Հատկապես իրավապահ մարմինների անտարբերության, թերևս անմիջական մասնակցության դեպքում: Այստեղ այլև առաջադեմ մարդկության գերխնդիրն է, այդ թվում Հռոմի Պապի, անվանի արվեստագետների, մտավորականության և համապատասխան կառույցների կողմից: Նրանց անտարբերությունը, առավել ևս իշխանությունների հետ «սիլի-բիլին» ինքնին դառնում է մեղսակցություն: