Հենց դատարանում «Սասնա ծռերի» նկատմամբ բռնության գործադրումը Սերժ Սարգսյանի ուղերձն էր հանրությանը. Արթուր Սաքունց
21:07, June 30, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Երևույթն արտառոց է, որովհետև առաջին անգամ Հայաստանի Հանրապետության 25 տարվա գոյության ընթացքում ոստիկանությունը բռնություն է գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, անազատության մեջ գտնվող անձանց բռնության է ենթարկում դատարանի շենքում, այսինքն՝ դատական իշխանության խորհրդանիշը համարվող մարմնում»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այս օրերին «Սասնա ծռեր» խմբի անդամների փաստաբանների պնդումներին, որ ոստիկանության աշխատակիցները Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դաժան ծեծի են ենթարկել խմբի մի քանի անդամների:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ «Սասնա ծռերի» նկատմամբ բռնություն գործադրելու հրահանգը տրվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
«Սերժ Սարգսյանն իր մատյան գնդին՝ հանձինս ոստիկանությանը, հրահանգեց հրապարակային բռնություն գործադրել, որպեսզի ուղերձ ուղարկի հանրությանը, որ ինքը չի ներելու որևիցե ընդվզում»,- շարունակեց Սաքունցը:
Մանրամասները՝ տեսանյութում: