Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով վճիռը կհրապարակվի վաղը
18:09, December 12, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով վճիռը:
Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները: