Ինչով է Ալեքսանդր Վարպետյանը արժանացել ԱԱԾ-ի ուշադրությանը
February 6, 2018Ալեքսանդր Վարպետյանը 2002 թվականից ի վեր ԱԱԾ-ի սև ցուցակում է հայտնվել իր Ազգային միաբանության տաճար ՀԿ-ի գրանցումից հետո։ ԱԱԾ-ն համարում է այս գաղափարները շովինիստական և ֆաշիստական։ Սակայն նույն տրամաբանությամբ ազգ- բանակ, մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ ազգ ՝ մեկ կրոն գաղափարները լայնորեն տարածվում են Հայաստանում, ավելին անգամ հովանավորվում պետական մակարդակով։
Ալեքսանդր Վարպետյանի շահերը ՀՀ Վարչական դատարանում ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը։ Փետրվարի 5-ին հերթական նախնական դատական նիստ կայացավ, որտեղ իրավաբանը փորձեց հասկանալ իր պաշտպանյալի իրավունքերի ոտնահարման դրդապատճառները։
Իրավաբանի համար նույնպես հանելուկ է, թե Ալեքսանդր Վարպետյանի մուտքը ինչու է արգելվել Հայաստան։ Հաջորդ դատական նիստին կսկսվի բուն դատաքննության փուլը և գործի քննությունը կբացահայտի ԱԱԾ-ի բուն դրդապատճառները։ Նշենք միայն, որ Ազգային միաբանության տաճար ՀԿ-ի գրանցումը տեղի է ունեցել ըստ կանոնակարգի և պետռեգիստրում որևէ խնդիր չի առաջացել, սակայն հետո ԱԱԾ-ն վտանգավոր տարրեր է հայտնաբերել և սև ցուցակ քցել նրան։
Ալեքսանդր Վարպետյանը ֆրանսահայ հայագետ է, ազգագրագետ, էաբան և գոյաբան, բազմաթիվ գրքերի հեղինակ է։
Վարպետյանը ծնվել է ընտանիքում, որի արմատները Խոյ և Սասուն-Բիթլիս մարզերից են և 1948 թվականին Մարսելից գաղթել են Հայաստան։ Վարպետյանը արժանացել է ազգային և միջազգային մրցանակների։ 2002 թվականին արտաքսվել է Հայաստանից, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։
Մանրամասները՝ տեսանյութում։