Արթուր Սաքունց․ Չնայած ՀՀԿ-ի ջղաձգումներին՝ կլինի սահմանադրորեն ձևավորված իշխանություն
10:00, May 3, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Չի կարող լինել, պետք է լինի սահմանադրորեն ձևավորված իշխանություն, և կլինի, չնայած ՀՀԿ-ի ջղաձգումներին…»,- այսպես պատասխանեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ScanNews-դիտարկմանը, թե իրավաբանորեն հնարավո՞ր է, որ ժողովուրդն ընտրի այլընրանքային իշխանություն իր ենթակառուցվածքներով ու սկսի ենթարկվել այդ իշխանությանը։
Մեր հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ՀՀԿ-ի հույսը, Ա․ Սաքունցը պատասխանեց․ «Ես էլ չեմ պատկերացնում, իր հավատով ժամանակ շահի, մարդիկ հոգնեն, ինքն էլ նորից իր մեթոդներով վերարտադրվի. բայց լրիվ ոչ ադեկվատ են այս տեսակետից, հա մեկ էլ ինչ որ հնարքով Ռուսաստանին ներքաշեն, բայց դա էլ է ձախողված, չնայած կար որոշ վտանգ, բայց ամբողջ ժողովրդի դեմ չեն անի, իսկ որ ողջ ժողովորդն է դուրս եկած, դա այլևս կասկած չի հարուցում…»։