Մասնակցություն որոշումների կայացմանը
Մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով իրականացվում է նաև այնպիսի գործունեություն, ինչպիսին է մասնակցություն տարբեր մարմինների կողմից որոշումների կայացմանը:
Քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մարմինների տարբեր գերատեսչությունների կողմից որոշումների կայացմանը թույլ է տալիս որոշումներիկայացման ընթացքում բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ, նախաձեռնել քննարկումներ հասարակությանըհուզող խնդիրների շուրջ, հետամուտ լինել վերը նշված մարմինների կողմից ընդունվող որոշումների լեգիտիմությանը:
Այդ նպատակով հետազոտվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումներիկայացման ընթացակարգերը, ուսումնասիրվում է տվյալ ոլորտում առկա իրավական և քաղաքական միջավայրը, առանձինորոշման ընդունման վրա ազդող բարենպաստ և ոչ բարենպաստ այլ գործոնները:
Related events
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ
September 23, 2017Իրականացված վերլուծության արդյունքում վերհանվել են մի շարք իրավական, կառուցվածքային և տեխնիկական խնդիրներ։ Նախագծում բացակայում են վերստուգիչ չափորոշիչներ, առանձին գործողությունների համար սահմանված չեն կատարման ժամկետներ, որոշ միջոցառումներ, գործողություններ և արդյունքներ հստակեցման և խմբագրման կարիք ունեն։
-
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծում մի շարք կարևոր դրույթներ չեն ներառվել
November 3, 2016Այսօր՝ 2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված առաջարկներից միայն մեկն է ընդունվել:
-
«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք կարևոր առաջարկություններ դուրս են մնացել օրենքի նախագծից
October 27, 2016ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված մի շարք կարևոր առաջարկություններ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, դուրս են մնացել օրենքի նախագծի՝ ԱԺ ներկայացված տարբերակից:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկություններ է ներկայացրել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
March 10, 20162015 թ. ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
-
Մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց պայմանական վաղակետ ազատման իրավունքը
February 15, 20162015 թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Արդարադատության նախարարությանն է ներկայացվել Մեթադոնային փոխարինող բուժում ստացող անձանց պայմանական վաղակետ ազատման իրավունքի վերաբերյալ՝ Կազմակերպության վերլուծությունը համապատասխան առաջարկություններով:
-
Առաջարկություն ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում բժշկական և խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների գործունեության շրջանակներում հասարակական դիտորդական խումբ ձևավորելու վերաբերյալ
February 10, 2016Ստեղծել հասարակական դիտորդական մեխանիզմ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության կամ վերահսկողության ներքո գործող` հոգեկան առողջության ոլորտում բուժման և խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններում ծառայությունների որակի և մարդու իրավունքների վիճակի հանդեպ հասարակական վերահսկողություն ապահովելու նպատակով:
-
Անկախ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմ
July 17, 2015Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրով սահմանված է Ռազմական օմբուդսմենի ներդրման անհրաժեշտությունը. Ծրագրի 115-րդ կետով որպես գործողություն սահմանված է Ռազմական օմբուդսմենի ստեղծումը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումներին համապատասխան:
-
ՀՔԱՎ-ի կողմից Amicus curiae է ներկայացվել ՀՀ վարչական դատարանին
June 5, 2015ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի նպատակներից է հանդիսանում նպաստել հավասարության և ոչ խտրական մոտեցումների զարգացմանը ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում: Այս ոլորտում կազմակերպությունը իրականացրել է օրենսդրական բարեփոխումների աջակցմանն ուղղված և իրազեկվածության բարձրացմանն ու կրթական մի շարք միջոցառումներ:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ
June 4, 2015ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության թիրախ ոլորտներից է հանդիսանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Կազմակերպությունը 2007, 2009 և 2013 թվականներին իրականացրել է մարդու իրավունքների մշտադիտարկումներ ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում, կազմել զեկույցներ, ներկայացրել առաջարկություններ համապատասխան մարմիններին:
-
Կառավարություն է ներկայացվել «Խոշտանգում» հանցակազմը սահմանելու վերաբերյալ նախագիծ:
April 29, 2015ՀՀ կառավարության 2015 թ. մայիսի 30-ի նիստի ընթացքում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: