Մասնակցություն որոշումների կայացմանը
Մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով իրականացվում է նաև այնպիսի գործունեություն, ինչպիսին է մասնակցություն տարբեր մարմինների կողմից որոշումների կայացմանը:
Քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մարմինների տարբեր գերատեսչությունների կողմից որոշումների կայացմանը թույլ է տալիս որոշումներիկայացման ընթացքում բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ, նախաձեռնել քննարկումներ հասարակությանըհուզող խնդիրների շուրջ, հետամուտ լինել վերը նշված մարմինների կողմից ընդունվող որոշումների լեգիտիմությանը:
Այդ նպատակով հետազոտվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումներիկայացման ընթացակարգերը, ուսումնասիրվում է տվյալ ոլորտում առկա իրավական և քաղաքական միջավայրը, առանձինորոշման ընդունման վրա ազդող բարենպաստ և ոչ բարենպաստ այլ գործոնները:
Related events
-
Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ
June 17, 2014Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելային Վանաձորի գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի հետ համատեղ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի Աշխատանքային խմբին 2014 թ. հունիսի 15-ին ներկայացրել է զեկույց՝ ՀՀ-ում վերջին 4,5 տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ:
-
Չափահաս անձին անգործունակ ճանաչելու և խնամակալ նշանակելու վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումները չեն համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային
May 26, 2014Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ճանաչվել անգործունակ, ինչի հետևանքով նրանք զրկվում են իրենց իրավունքներից պատշաճ և լիարժեք օգտվելու, որոշում կայացնելու և ինքնուրույն գործելու հնարավորությունից ինչպես կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում, այնպես էլ ամենօրյա կենցաղային հարցերում, ինչպես նաև իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրելու պարտավորությունից:
-
Վճռաբեկ դատարանի մատչելիության սահմանափակումները նոր դատավարական նորմերի շրջանակներում
April 26, 20142013 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի լրամշակված նախագիծը: Նախագծով սահմանվում է դրույթ, համաձայն որի փաստաբան չհանդիսացող մասնավոր մասնակիցները վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն միայն փաստաբանի միջոցով:
-
Հանրային շահի պաշտպանությունը ՀՀ-ում
November 13, 2013Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Latham and Watkins» փաստաբանական գրասենյակի աջակցությամբ և «PILnet: The Global Network for Public Interest Law» ծրագրի շրջանակներում կատարել է հետազոտություն Հայաստանի Հանրապետությունում հանրային շահի պաշտպանության վիճակի վերաբերյալ:
-
Հայտարարություն ՀՀ զինվորական դատախազության հանձնաժողովում մասնակցությունը դադարեցնելու մասին
September 10, 2013Անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում:
-
ՏԵՂԵԿԱՆՔ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի մշակմանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մասնակցության վերաբերյալ
August 23, 2013Կարևորելով ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում առանձին պետական ծրագրի առկայությունը, որը կբխեր Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության իրական կարիքներից և խնդիրներից` կազմակերությունը նախաձեռնել է Մարդու իրավունքների ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի (հետայսու` Միջոցառումների ծրագիր) մշակման գործընթացում մասնակցությունը:
-
Քաղաքապետի և ավագանու որոշումների դեմ վճիռների հրապարակում
November 28, 20122012 թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:45-ին և 17:48-ին, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 9-րդ դահլիճ) կհրապարակվեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի երկու որոշումների գործերով վճիռները:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ. «Եթե համոզված լինեինք, որ արդար է որոշումը, չէինք բողոքարկի»
November 16, 2012Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում նշանակված էին դատական նիստեր՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի երկու որոշումների: ՀՀ վարչական դատարանը 2012 թ. հուլիսի 13-ին մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն՝ ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձոր համայնքի ավագանու որոշումների:
-
Բողոքարկվում են քաղաքապետի և ավագանու որոշումները
November 14, 20122012 թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:20-ին և 12:40-ին, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2 հարկ, 9 դահլիճ) նշանակված է դատական նիստեր ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի երկու որոշումների:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու որոշումների գործով վճիռները կհրապարակվի մայիսի 8-ին
April 23, 20122012 թ. ապրիլի 23-ին ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Ա. Ալավերդյանի նախագահությամբ, ավարտվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 75 և 76 կայացրած որոշումների դեմ գործերով դատաքննությունը: