Քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն
[show-menu menu=”adv-am”]
Մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանական շարունակությունն է հանդիսանում շահերի պաշտպանությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որդեգրելով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, անբաժանելի է համարում շահերի պաշտպանության իրականացումը:
Ներկայումս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակտիվ գործունեություն է իրականացնում շահերի պաշտպանության բնագավառում: Մասնավորապես, կազմակերպությունը ներկայումս իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղասիրության ու քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության նպատակով շահերի պաշտպանության միջոցառումներ: Այս միջոցառումների արդյունքում կազմակերպությունը նպատակ ունի հասնել օրենսդրական, իրավակիրառ կամ հասարակության վերաբերմունքի փոփոխությունների վերոհիշյալ բնագավառներում:
Քաղաքացիական նախաձեռնություն ասելով` հասկանում ենք խնդիրը նկատելու դեպքում առաջինը պարտավորություն ստանձնել այն լուծել/կատարել, քան թե սպասել «առավել հարմար ժամանակ», կամ, որ մեկ ուրիշն այն կանի:
Քաղաքացիական նախաձեռնությունը բնական իրավունքների կիրառման միջոցով հաստատում է օրենք: Ըստ էության, դա հենց խաղաղասիրությունն է. համայնքային գործողություններ, որոնց միջոցով ճանաչված իրավունքները դարձնում է սոցիալական նորմեր և իրավական պրակտիկա: Քաղաքացիական նախաձեռնությունը միտված է պաշտպանել բնական իրավունքները` դրանք ներառելով ընդունված սոցիալական չափանիշների մեջ: Կառավարության ծրագրերից կամ միջազգային ազդեցությունից կախվածություն ունենալու փոխարեն` քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնանում է համայնքային իշխանությունների և կամավորական նախաձեռնությունների վրա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր ռազմավարությամբ որդեգրել է քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման քաղաքականություն, որի նպատակն է խթանել հասարակական մասնակցային մեխանիզմների ստեղծմանը:
Related events
-
ՀՔԱՎ-ի կողմից Amicus curiae է ներկայացվել ՀՀ վարչական դատարանին
June 5, 2015ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի նպատակներից է հանդիսանում նպաստել հավասարության և ոչ խտրական մոտեցումների զարգացմանը ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում: Այս ոլորտում կազմակերպությունը իրականացրել է օրենսդրական բարեփոխումների աջակցմանն ուղղված և իրազեկվածության բարձրացմանն ու կրթական մի շարք միջոցառումներ:
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիրքորոշումը ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ
June 4, 2015ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության թիրախ ոլորտներից է հանդիսանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Կազմակերպությունը 2007, 2009 և 2013 թվականներին իրականացրել է մարդու իրավունքների մշտադիտարկումներ ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում, կազմել զեկույցներ, ներկայացրել առաջարկություններ համապատասխան մարմիններին:
-
Կառավարություն է ներկայացվել «Խոշտանգում» հանցակազմը սահմանելու վերաբերյալ նախագիծ:
April 29, 2015ՀՀ կառավարության 2015 թ. մայիսի 30-ի նիստի ընթացքում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
-
Գյումրիում սպանդի գործով փորձաքննությունը չի տալիս հարցերի պատասխանները. Սաքունց
March 18, 2015Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով օբյեկտիվ բացահայտումներ անելու համար գլխավոր հարցը մնում է այն, որ հայկական կողմը պետք է ազատ ելումուտ ունենա սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ու նրա զինակիցների մոտ, ոչ թե նրանք գտնվեն ռուսական հսկողության տակ:Քանի դեռ նրանք գտնվում են ռուսական կողմի հսկողության տակ, հավանականությունը, որ գործը օբյեկտիվորեն կբացահայտվի, հավասար է զրոյի:
-
Քրեական արդարադատության շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացումը Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում
March 5, 20152015 թ. մարտի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, արձանագրելով
-
«Խոշտանգում» հանցակազմը նոր սահմանմամբ. օրենքի նախագծի հետքերով
January 21, 2015Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբանների կողմից բազմիցս է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքով «Խոշտանգում» հանցակազմի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային անհամապատասխանության և օրենսդրական փոփոխությունների և լրացումների անհրաժեշտության խնդիրը:
-
Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ
June 17, 2014Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելային Վանաձորի գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի հետ համատեղ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ-ի) Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի Աշխատանքային խմբին 2014 թ. հունիսի 15-ին ներկայացրել է զեկույց՝ ՀՀ-ում վերջին 4,5 տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ:
-
Չափահաս անձին անգործունակ ճանաչելու և խնամակալ նշանակելու վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումները չեն համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային
May 26, 2014Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ճանաչվել անգործունակ, ինչի հետևանքով նրանք զրկվում են իրենց իրավունքներից պատշաճ և լիարժեք օգտվելու, որոշում կայացնելու և ինքնուրույն գործելու հնարավորությունից ինչպես կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում, այնպես էլ ամենօրյա կենցաղային հարցերում, ինչպես նաև իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրելու պարտավորությունից:
-
Վճռաբեկ դատարանի մատչելիության սահմանափակումները նոր դատավարական նորմերի շրջանակներում
April 26, 20142013 թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Ազգային Ժողով է ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի լրամշակված նախագիծը: Նախագծով սահմանվում է դրույթ, համաձայն որի փաստաբան չհանդիսացող մասնավոր մասնակիցները վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն միայն փաստաբանի միջոցով:
-
Հանրային շահի պաշտպանությունը ՀՀ-ում
November 13, 2013Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Latham and Watkins» փաստաբանական գրասենյակի աջակցությամբ և «PILnet: The Global Network for Public Interest Law» ծրագրի շրջանակներում կատարել է հետազոտություն Հայաստանի Հանրապետությունում հանրային շահի պաշտպանության վիճակի վերաբերյալ: