Քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն
[show-menu menu=”adv-am”]
Մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանական շարունակությունն է հանդիսանում շահերի պաշտպանությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որդեգրելով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, անբաժանելի է համարում շահերի պաշտպանության իրականացումը:
Ներկայումս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակտիվ գործունեություն է իրականացնում շահերի պաշտպանության բնագավառում: Մասնավորապես, կազմակերպությունը ներկայումս իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղասիրության ու քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության նպատակով շահերի պաշտպանության միջոցառումներ: Այս միջոցառումների արդյունքում կազմակերպությունը նպատակ ունի հասնել օրենսդրական, իրավակիրառ կամ հասարակության վերաբերմունքի փոփոխությունների վերոհիշյալ բնագավառներում:
Քաղաքացիական նախաձեռնություն ասելով` հասկանում ենք խնդիրը նկատելու դեպքում առաջինը պարտավորություն ստանձնել այն լուծել/կատարել, քան թե սպասել «առավել հարմար ժամանակ», կամ, որ մեկ ուրիշն այն կանի:
Քաղաքացիական նախաձեռնությունը բնական իրավունքների կիրառման միջոցով հաստատում է օրենք: Ըստ էության, դա հենց խաղաղասիրությունն է. համայնքային գործողություններ, որոնց միջոցով ճանաչված իրավունքները դարձնում է սոցիալական նորմեր և իրավական պրակտիկա: Քաղաքացիական նախաձեռնությունը միտված է պաշտպանել բնական իրավունքները` դրանք ներառելով ընդունված սոցիալական չափանիշների մեջ: Կառավարության ծրագրերից կամ միջազգային ազդեցությունից կախվածություն ունենալու փոխարեն` քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնանում է համայնքային իշխանությունների և կամավորական նախաձեռնությունների վրա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր ռազմավարությամբ որդեգրել է քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման քաղաքականություն, որի նպատակն է խթանել հասարակական մասնակցային մեխանիզմների ստեղծմանը:
Related events
-
«Երաշխիք չկա, որ հետագայում ևս զինվորական գործերով քննություն իրականացնելիս ընտրողական մոտեցում չի ցուցաբերվի»
September 26, 2013ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովի աշխատանքները ստվերում և իմաստազրկում ենք ոչ թե մենք, այլ` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշում կայացնողները:
-
Արթուր Սաքունցը նամակներ է ուղարկել ԱԺ 131 պատգամավորներին. գրավոր պատասխան չի ստացել դեռ ոչ մեկից
September 18, 2013Արթուր Սաքունցը նաև տեղեկացրեց, որ պատասխանի ժամկետը առավելագույնը մեկ ամիս է, որն ուղարկվել է տեղեկատվության մասին օրենքի շրջանակներում և բացի այդ կարող է դիտարկվել նաև դիմումների, նամակների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի շրջանակներում։
-
«Պետք է կասեցնել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը»
September 17, 2013Իրավապաշտպանը, ով շուրջ 3.5 տարի մասնակցել է Եվրամիության Ասոցացման ծրագրի շուրջ ընթացող քննարկումներին, համոզված է՝ Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է «գիտակացաբար գնալ ինքնասապանության»։
-
ԵՄ տեղական պատվիրակության հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ակտիվիստների դեմ վերջերս կատարված հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ (13/09/2013)
September 13, 2013ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը:
-
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը աջակցություն է իրավապաշտպաններին. Արթուր Սաքունց
September 12, 2013Արթուր Սաքունցը նշեց, որ ԱՄՆ աջակցության դրսևորումները լինում են ոչ միայն դատապարտող հայտարարությունների, այլև խրախուսական ՝ տարեկան մրցանակների տեսքով, որոնք տրվում են քաղաքացիական համարձակություն դրսևորած ակտիվիստներին, կին ակտիվիստներին, դատավորներին և այլն:
-
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը մտահոգված է Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության և ճնշումների դեպքերով
September 12, 2013<<Ներգրավված անձանց հասցված ֆիզիկական վնասից բացի՝ նման դեպքերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ նաև երկրում ընդհանուր քաղաքացիական ներգրավվածության և հասարակական մթնոլորտի վրա:>>
-
Հայաստանի ՀԿ-ների և քաղաքացիների հրատապ դիմումը ՄԱԿ-ին
September 12, 2013Հայաստանի մի շարք շահագրգիռ ՀԿ-ներ և քաղաքացիներ դիմում են ձեզ՝ ձեր ուշադրությունը հրավիրելով մարդու իրավունքների սրընթաց վատթարացող իրավիճակի վրա, երբ հասցվում են մարմնական վնասվածքներ և վտանգված է մարդկային կյանքը: Պետական մարմիններն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկում բռնություններին վերջ տալու համար, ինչը համարժեք արձագանքի ու դատապարտման բացակայության և շարունակաբար ընթացող անպատժելիությանը զուգընթաց՝ վկայում է, որ այդ բռնարարքներն արժանանում են հանցավոր խմբերի ու ոստիկանության աջակցությանը:
-
Համամարդկային արժեքների և իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները Հայաստանում. Հանրային քննարկման մասնակիցների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
September 12, 2013Քննարկման մասնակիցներս, հաշվի առնելով ամբողջ վերը բերվածը, հայտարարում ենք, որ Հայաստանում խոցելի խմբերի հանդեպ ատելության քարոզի եւ անպատժելիության մթնոլորտի զարգացման պատասխանատուն ՀՀ իրավապահ մարմիններն են` իրենց դրսեւորած հանցավոր անգործությամբ:
-
Արթուր Սաքունց. « ՌԴ-ն «ունիտազային մակարդակի» մտածողությամբ երկիր է»
September 11, 2013Իսկ թե ինչ է իրենից ներկայացնում ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ըստ Արթուր Սաքունցի, դա մարդու իրավունքներ են, ժողովրդավարություն, էներգետիկ ռեսուրսներ, բիզնես սեկտորի բարելավում, արժեքային այն համակարգն է, որը կա մեր Սահմանադրության հիմքում. «Տնտեսական բաղադրիչներ ունի, որը զարգացման հնարավորություններ է ապահովում: Մենք ստանալու էինք մեր գոյություն ունեցող խնդիրների լուծման հնարավորությունը եւ ընդլայնվելու էինք:
-
Շանտաժի մեխը՝ Սերժ Սարգսյանը գերադասեց երկիրը տուժի, քան ինքը
September 11, 2013Այս անգամ տարբերությունն այն է, որ առաջիկա տարիներին ընտրություններ չեն լինելու, և թվում էր, թե ընդվզումներ դժվար լինեն, բայց ուղեվարձի բարձրացման դեմ հանրային ակցիան աննախադեպ էր իր տարածվածությամբ, և ոչ թե մի կենտրոնից կազմակերպված հանգամանքով էր առանձնանում, այլ բազմակենտրոն էր, գործողությունների ինքնակազմակերպման առումով կազմակերպվածություն կար, և իշխանությունը չգիտեր՝ ինչպես վարվել: