Քաղաքացիական նախաձեռնություններ և շահերի պաշտպանություն
[show-menu menu=”adv-am”]
Մարդու իրավունքների պաշտպանության տրամաբանական շարունակությունն է հանդիսանում շահերի պաշտպանությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որդեգրելով մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, անբաժանելի է համարում շահերի պաշտպանության իրականացումը:
Ներկայումս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ակտիվ գործունեություն է իրականացնում շահերի պաշտպանության բնագավառում: Մասնավորապես, կազմակերպությունը ներկայումս իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղասիրության ու քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության նպատակով շահերի պաշտպանության միջոցառումներ: Այս միջոցառումների արդյունքում կազմակերպությունը նպատակ ունի հասնել օրենսդրական, իրավակիրառ կամ հասարակության վերաբերմունքի փոփոխությունների վերոհիշյալ բնագավառներում:
Քաղաքացիական նախաձեռնություն ասելով` հասկանում ենք խնդիրը նկատելու դեպքում առաջինը պարտավորություն ստանձնել այն լուծել/կատարել, քան թե սպասել «առավել հարմար ժամանակ», կամ, որ մեկ ուրիշն այն կանի:
Քաղաքացիական նախաձեռնությունը բնական իրավունքների կիրառման միջոցով հաստատում է օրենք: Ըստ էության, դա հենց խաղաղասիրությունն է. համայնքային գործողություններ, որոնց միջոցով ճանաչված իրավունքները դարձնում է սոցիալական նորմեր և իրավական պրակտիկա: Քաղաքացիական նախաձեռնությունը միտված է պաշտպանել բնական իրավունքները` դրանք ներառելով ընդունված սոցիալական չափանիշների մեջ: Կառավարության ծրագրերից կամ միջազգային ազդեցությունից կախվածություն ունենալու փոխարեն` քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնանում է համայնքային իշխանությունների և կամավորական նախաձեռնությունների վրա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իր ռազմավարությամբ որդեգրել է քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման քաղաքականություն, որի նպատակն է խթանել հասարակական մասնակցային մեխանիզմների ստեղծմանը:
Related events
-
Օտարված տարածքների խնդիրը մնում է արդիական
January 16, 2007Հունվարի 16-ին Վանաձորի տնակային ավանների հողատարածքների օտարման խնդրով մամլո ասուլիս էր հրավիրել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
-
Տնակային ավանի զբաղեցրած հողատարածքները օտարված են
January 16, 20072002-2004թթ Վանաձորի քաղաքապետարանի կողմից աճուրդի է դրվել և օտարվել 41 կտոր հողատարածք, որոնք արդեն նոր սեփականատերեր ունեն, թեև այդ հողատարածքների վրա դեռևս տեղադրված են տնակներ:
-
«Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի ամփոփում և հետագա քայլեր
October 25, 2006Հոկտեմբերի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ տնակային ավանի բնակիչների շահերի պաշտպանության նպատակով իրականացվող միջոցառումների ամփոփիչ հանդիպումը:
-
Տնակային ավանի բնակիչներին «չփրկեց» անգամ դատարանը
October 12, 20062006թ-ի օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում լսվել են 25 գործեր ընդդեմ տնակային ավանների բնակիչների: Վանաձորի քաղաքապետարանի բոլոր հայցերը առաջին ատյանի դատարանը բավարարել է:
-
Հասարակական միջոցառումներ՝ ի պաշտպանություն տնակային ավանի բնակիչների
October 5, 2006Հոկտեմբերի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ աշխատանքային քննարկում՝ Տեղական Ինքնակառավարման մարմինների, Հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
Տնակային ավանի բնակիչների խնդիրները որպես ՏԻՄ մարմինների և քաղաքական կուսակցությունների օրակարգային խնդիր
September 29, 2006Սեպտեմբերի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ աշխատանքային քննարկում՝ Տեղական Ինքնակառավարման մարմինների, Հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
Ինչպե՞ս կարող են մասնակցել բնակարանների բաշխման գործընթացին
September 7, 2006Սեպտեմբերի 5-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ աշխատանքային քննարկում՝ տնակային ավանի բնակիչների, Տեղական Ինքնակառավարման մարմինների, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
Քննարկվում են տնակային ավանի բնակիչների խնդիրները
August 18, 2006Օգոստոսի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Տեղական Ինքնակառավարման Մամինների, Վանաձորի ավագանու անդամների մասնակցությամբ կայացավ տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծմանն ուղղված քննարկում:
-
Վանաձորի տնակային ավանների խնդիրներին առնչվող ուղիղ եթեր
August 17, 2006Օգոստոսի 15-ին «Լոռի TV» հեռուստատեսության եթերում «Մեկուսացված քաղաքակրթություն» ծրագրի շրջանակներում կայացավ Վանաձորի տնակային ավանների խնդիրներին առնչվող 4-րդ ուղիղ եթերը:
-
Ավագանին քննարկում է տնակային ավանի բնակիչների խնդիրները
July 26, 2006Հուլիսի 26-ին Վանաձորի քաղաքապետարանում կայացավ ավագանու արտահերթ նիստ: Նիստում ավագանու քննությանը ներկայացվեցին Վանաձորի տնակային ավանի բնակիչների կողմից իրենց բնակարանային խնդրի լուծման համար մշակված առաջարկությունները: