Հանդուրժողություն
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ռազմավարական խնդիրներն ուղղված են մեր հասարակությունում առկա խղճի ազատության ոտնահարման ու դավանանքի խտրականության դրսևորումների, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում անհանդուրժող վերաբերմունքի, հակամարտող կողմի նկատմամբ ունեցած թշնամու կերպարի հաղթահարմանը: Հանդուրժողությունը հանդիսանում է այն կարեւոր արժեքներից մեկը, որն անհրաժեշտ է հասարակությանը կրոնական, սեռական փոքրամասնությունների եւ այլ խոցելի խմբերի հետ հարաբերություններում:
Related events
-
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը միացել է Ֆաշիզմի և հակասեմիտիզմի դեմ համաշխարհային օրվա շրջանակում կազմակերպված տեղեկատվական արշավին
November 9, 2017Ամեն տարի UNITED ազգայնականության, ռասիզմի, ֆաշիզմի դեմ և գաղթականների ու փախստականների աջակցության Եվրոպական ցանցն անցկացնում է թեմատիկ տեղեկատվական արշավներ։ Այս տարի դրա շրջանակում «Այլևս երբեք» խորագրով պաստառների մրցույթին մասնակցել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) կամավոր Էվա Յաշկովան։
-
Տեղի ունեցավ «Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողով
April 21, 2015Ապրիլի 17-18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԲՀՀ-Հայաստանի ֆինանասական աջակցությամբ կազմակերպեց «Հավասարության սկզբունքը և խտրականության մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով աշխատաժողով Աղվերանում:
-
Մամլո հաղորդագրություն. Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ
September 18, 2014Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում Ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ.-ի սեպտեմբրի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ):
-
Արթուր Սաքունց. «Աստված է մարդուն այդպես ստեղծել՝ ինքը կարող է իր կենսաբանական սեռից զատ այլ կողմնորոշում ունենալ»
September 11, 2013Ես շատ մեծ հարգանք ունեմ Սրբազանի նկամամբ, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին է որոշում կայացնողը՝ օրենքը պետք է կիրառվի, թե ոչ: Թող եկեղեցական մանկապարտեզ ստեղծեն, մարդիկ էլ որոշեն, թե որն են նախընտրում գնալ: Պետության ստեղծած մանկապարտեզներում երեխաների դաստիարակությանը եկեղեցին ընդհանրապես խառնվելու իրավունք չունի:
-
«Ոստիկանությունն ու իր հրոսակախմբերը պատասխանատու են ահաբեկչական գործողությունների համար»
September 7, 2013Արթուր Սաքունց, իրավապաշտպան. «Այդ գործողություններն անմիջականորեն հովանավորում է ոստիկանությունը, ով պատասխանատու է նման ահաբեկչական գործողությունների համար: Տեսան, որ բերման ենթարկելով չկարողացան քաղաքացիական ակտիվիստներին համոզել, որ հրաժարվեն բողոքելուց, անցել են նրանց աջակիցներին ահաբեկելուն, որ մեկուսացվեն եւ ընդհանրապես հանրային աջակցություն չլինի»:
-
«Եթե Հակոբի հետ մի բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը կընկնի Ադրբեջանի վրա»- Արթուր Սաքունց
August 19, 2013-Ամբողջ ճշմարտությունը ռազմագերիների հետ կապված չի ներկայացվում: Այս այն դեպքն է, որ արդեն արձանագրվել է գոնե մի բան, որ ռազմագերին ողջ-առողջ է: Եթե հանկարծ մի բան պատահի, որ մահանա, միանշանակ պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական կողմը հաստատ,- Արթուր Սաքունց:
-
Սաքունցը` էշի քուռակների մասին
February 13, 2013Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Ուրեմն այսպես, Վանաձորում Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ դպրոցներում դասերի խաթարման փաստը հերքողները էշի քուռակներ են և գլուխները պինդ-պինդ պատով էլ են տվել, քարով էլ են տվել, գետնով էլ են տվել…
-
«Ծոմակի» շահերի ներկայացուցիչը քրգործի ընթացքով առայժմ բավարարված է
May 25, 2012Արդեն հայտնի է, որ մայիսի 8-ին Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող եւ «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող «Դիայվայ»՝ DIY ակումբի հրկիզման փաստի առիթով ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել:
-
ՀԿ-ների հայտարարությունը DIY-ի հետ կապված
May 22, 2012Պահանջում ենք ՀՀ իշխանություններից պահպանել ՀՀ սահմանադրական կարգը, դատապարտել հանցագործությունները, պատասխանատվության ենթարկել հանցագործներին և նրանց սատարող անձանց, երաշխավորել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, քաղաքացու սահմանադրական իրավունքները, ազատությունները` անկախ ազգի, դավանանքի, սեռի, քաղաքական հայացքների և սեռական կողմնորոշման, դադարեցնել զանգվածային լրատվամիջոցներով ինչպես բարձրաստիճան պաշտոնատար, այնպես էլ այլ անձանց կողմից կատարված բռնությունն ու ահաբեկչությունը խրախուսող կոչերը:
-
DIY ակումբի վրա հարձակումները շարունակվում են
May 17, 2012Ինչպես «Առաջին լրատվական»-ին ահազանգեց քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, քիչ առաջ մի քանի երիտասարդներ մի տարիքով տղամարդու ուղեկցությամբ ակումբի մոտ ակումբի տնօրեն Ծոմակի վրա են թքել: Ըստ Լ. Ասլիկյանի՝ ծուխ են բաց թողել, ասել են, որ DIY-ը չի աշխատելու, պայթեցնելու են: «Չգիտեմ՝ ովքեր են: Հիմա ոստիկանությունից այնտեղ մարդ չկա»,- նշեց Լալա Ասլիկյանը։