ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ ուսուցիչների համար
07:12, January 10, 2013 | ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ ուսուցիչների համար, որոնք պետք է մասնակցեն 2013 թ-ի փետրվարի 2-7-ը ընկած ժամանակահատվածում «Ոսուցիչները հանուն ժողովրդավարության եւ խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում» ծրագրի շրջանակներում Թուրքիայում կայանալիք աշխատանքային հանդիպմանը: Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Թուրքիայի գրասենյակի հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է աջակցել խաղաղասիրությանը Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հզորացնելու միջոցով: Ծրագիրը մասնավորապես նպատակ ունի հզորացնել նշված երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսարանի կառավարման հմտությունները՝ համեմատելով ֆորմալ կրթության համակարգի դերը, այդ երկրներում ուսուցիչների վերապատրսատման/ուսուցման մեթոդները, ինչպես նաեւ կրթական տարբեր մեթոդներ սովորելը, ուսուցման փորձը, որն ուղղված է խաղաղասիրության եւ կոնֆլիկտների կարգավորման աջակցմանը:
Ծրագրին կարող են դիմել այն ուսուցիչները, ովքեր
- ունեն հանրակրթական դպրոցների 5-9 դասարաններում առնվազն մեկ տարվա ուսուցման փորձ
- կրթական հաշվետվությունների կազմման, հոդվածների պատրաստման փորձ
- անգլերեն կամ/եւ ռուսերեն լեզուների գրավոր եւ բանավոր գերազանց իմացություն
- ուսուցման նորարարական մեթոդների, լսարանի կառավարման մեջ ժողովրդավարական հմտությունների եւ պրակտիկայի ներդրման փորձ
Բացի այդ, առավելություն կտրվի այն ուսուցիչներին, ովքեր ունեն
- տարբեր նորարարական ուսուցման մեթոդների մասնակցության փորձ, հաղորդակցման հմտություններ, ժողովրդավարական քաղաքացիության դասընթացների մասնակցության փորձ
- դասընթացավարի եւ/կամ դասընթացավարների վերապատրաստման ծրագրերի մասնակցության փորձ, հատկապես կրթական համակարգում
- կրթական բնագավառի ակտիվիստական փորձ կամ/եւ մասնագիտական կրթական կազմակերպությունների, ցանցերի եւ պլատֆորմների անդամակցություն:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտը անգլերեն լեզվով եւ ուղարկել ծրագրի համակարգող Արմինե Սադիկյանին հետեւյալ էլեկտրոնային փոստի հասցեով asadikyan@hcav.am կամ ներկայացնել գրասենյակ՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ-ի հունվարի 18-ը: