«Հույսը վերջինն է մեռնում». Ֆիլմի ցուցադրություն
10:15, August 23, 2013 | Մամլո հաղորդագրություններ«Հույսը վերջինն է մեռնում». Ֆիլմի ցուցադրություն
Անհայտ կորածների միջազգային օր. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀԿ կենտրոնի աջակցությամբ 2013 թ. սեպտեմբերի 1-ին ՀԿ կենտրոնում կազմակերպում է «Հույսը վերջինն է մեռնում» “Hope Dies Last” ֆիլմի ցուցադրությունը և թեմատիկ քննարկում:
Վանաձոր (ՀՔԱՎ)- Օգոստոսի 30-ին նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը: Նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել անհայտ կորածների և նրանց ընտանիքների ճակատագրերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ՀԿ կենտրոնը կազմակերպում են «Հույսը վերջինն է մեռնում» Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորածներին նվիրված ֆիլմի ցուցադրությունը: «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմը նկարահանել է Սյուզան Քրյուգերը Interchurch Peace Council (IKV, Նիդեռլանդներ) –ի աջակցությամբ:
ՄԱԿ-ի վիճակագրական տվյալներով մինչ 2012 թ. ամբողջ աշխարհում անհայտ կորածների թիվը կազմում է 53,778: Միայն Հայատանում մոտավոր հաշվարկներով կան 213անհայտ կորած զինվորներ: Անհայտ կորածների իրավիճակը դեռևս արդիական է Հայաստանում, քանզի բացակայում են իրավական մեղանիզմները և խնդիրների օրենսդրական լուծման ճանապարհները, և անհայտ կորածների ընտանիքների շահերի և իրավունքների պաշտպանությունը:
2013 թ. սեպտեմբերի 1-ին ՀԿ կենտրոնը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սիրով հրավիրում է բոլորին «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմի ցուցադրությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մասին. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների:
ՀԿ կենտրոնի մասին. ՀԿ կենտրոնի նպատակն է ժողովրդավարության կայացումը`քաղաքացիական հասարակության զարգացմամբ: ՀԿ կենտրոնի ծառայություններից օգտվող կազմակերպությունների թիվը գերազանցում է 1000-ը:
Ամսաթիվ. 2013 թ. սեպտեմբերի 1
Ժամը 16:00
Վայրը. ՀԿ կենտրոն, Վանաձոր
Հասցե. Նժդեհի 9/2ա
Հեռ. 0322 4 33 15