«Մարտիկ» հիմնադրամի գործով հայցը մերժվեց նաև ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում
14:29, May 15, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2012 թ. մայիսի 10-ի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի որոշման:
2011 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարանը մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության՝ տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստի և փնտրվող տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում էր տրամադրել «Մարտիկ» հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվությունների օրինակները, որոնք տարածվել են լրատվության միջոցներով: Տեղեկացնենք, որ «Մարտիկ» հիմնադրամի հիմնադիրներ են հանդիսանում Սերժ Սարգսյանը, Արթուր Աղաբեկյանը, Միշա Մելքոնյանը, Սեդրակ Սեդրակյանը, Արշեն Սանոսյանը:
Համաձայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի` հիմնադրամները հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են ՀՀ արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով մամուլում հրապարակված հաշվետվության օրինակը:
Կից ներկայացվում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը: