ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
00:00, February 27, 2008 | Ընտրական իրավունքՎանաձորի թիվ 1, 4, 8, 10 և 11 դպրոցների մի քանի տասնյակ բարձր դասարանցիներ, ՀՀ դրոշը վեր պահած, փետրվարի 26-ին երթի էին ելել քաղաքի փողոցներում, որոնց աստիճանաբար միանում էին հասակակիցներ այլ դպրոցներից:
Երթի մասնակիցները պահանջում էին ետ բերել իրենց ուսուցիչներին, որոնց, երեխաների խոսքերով, բռնի ուժով տարել էին մայրաքաղաք՝ մասնակցելու ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի կայանալիք հանրահավաքին:
«Մեր պահանջն է քաղաքականությունը չխառնել կրթության հետ: Թեեւ մեր ուսուցիչը մեզ ոչինչ չասաց, սակայն հստակ երեւում էր, որ գնալու ցանկություն չունի եւ մեկնում է ոչ իր կամքով: Սրանում մենք վստահ ենք, քանի որ երբ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը եկել էր Վանաձոր, մեզ եւս ստիպողաբար տարան Հայքի հրապարակ»,- ասաց 10-րդցի Սոնա Խաչատրյանը:
Թիվ 10 դպրոցի աշակերտ Հարություն Հովհաննիսյանն էլ ասաց, թե ուսուցչից տեղեկացել են, որ իրեն ստիպել են ընտրել տվյալ մարդուն, հիմա էլ տանում են պաշտպանելու: «Ճնշումների են ենթարկվել նաեւ մեր դպրոցի մանկավարժները, ուսուցիչներն իրենք պատմեցին մեզ»,- փոխանցեց Հովհաննես Տոնոյանը թիվ 1 դպրոցից, հավելելով, որ բոլոր սովորել ցանկացողներով պետք է պայքարեն այս երեւույթի դեմ մինչեւ վերջ:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=58415
ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ