Բերանը կարած ամբաստանյալը Վանաձորի քաղաքապետի մերձավորներից է
07:14, January 25, 2013 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունքԻնչպես արդեն տեղեկացրել էր galatv.am-ը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ ամբաստանյալ Շալիկո Մանուչարյանի հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք հայտնել էին, որ ամբաստանյալը կարել էր բերանը եւ հացադուլ հայտարարել: ԳԱԼԱ-ի լրագրողը թեմայի շուրջ զրուցել է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, ով ներկայացրել է նոր մանրամասներ դեպքի առնչությամբ:
«Շալիկո Մանուչարյանի նկատմաբ հետախուզում է հայտարարված եղել Օազիս սրճարանի մոտ հրազենի կրառման միջադեպի մասնակցության հետ կապված: Հետո ինքը հայտնաբերվել է, ըստ հարազատների, իրան տնից են բերման ենթարկել, այսինքն ինքը փախած չի եղել, կամ լավ ման չեն եկել, ես չգիտեմ: Մանուչարյանին մեղադրում են, որ ինքը կրակել է, կամ առնվազն ներկա է եղել այդ կրակոցներին: Ըստ գործի, մի երկու հոգի, նորից եմ կրկնում՝ վերարտադրում եմ հարազատների ներկայացրածը, մի երկու վկաներ ցուցմունք են հայտնել, որ ինքը ներկա է եղել դեպքի վայրում, բայց այն մարդը, ով վիրավորված է եղել, ինքը չի ասում, որ Մանուչարյանն է կրակել իր վրա: Որեւիցե հիմք Մանուչարյանի դեպքի վայրում գտնվելու վերաբերյալ չկա, մատնահետքեր, ոտնահետքեր չկան, որ նա այդտեղ է եղել», -մեզ հետ զրույցում նշել է Արթուր Սաքունցը:
Ըստ իրավապաշտպանի, Շալիկո Մանուչարյանն այն մարդկանից է եղել, որին բերման են ենթարկել նաեւ Լոռու մարզի դատախազի սպանության գործով՝ 2008 թվականին, ու ենթարկվել բռնությունների,սակայն ինքը այդ մասին հաղորդում չի տվել:
«Հրազատների խոսքերով, այդ ժամանակ իր նկատմամբ այնպիսի բռնություններ են գործադրել, որ ինքը չի ասել, սակայն դրանք ամրագրված չեն որեւէ փաստաթղթով»,-ասել է Արթուր Սաքունցը: Վերջինս նշել է, որ որեւէ հիմք չկա Շալիկո Մանուչարյանին կալանքի տակ պահելու համար: «Միակ հիմքն այն է, որ նա փախել է հետաքննություննից այդ ժամանակ, բայց չէ՞ որ օբյեկտիվորեն հիմքեր չկային այդ ժամանակ, որովհետեւ վկաները ասում են ինքը եղել է, իսկ տուժողն ասում է ՝ ոչ: Մյուս պարագայում, անմեղության կանխավարկածի խախտման փաստ կա, ես արդեն իմացել եմ, որ քննություն է գնացել, որով միջնորդում են Շալիկո Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը փոխել: Բայց պետք է նկատել, որ Մանուչարյանը բերման է ենթարկվել Լոռու մարզի դատախազի սպանության գործով, դա այն գործն է եղել, որի ժամանակ մտել եւ խուզարկել են Վանաձորի քաղաքապետի բնակարանը»,- նշել է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը: Իրավապաշտպանը նաեւ հայտնել է, որ Շալիկո Մանուչարյանը Վանաձորի քաղաքապետի մերձավորներից է: