Դատարանը որոշեց. «Նախաքննական մարմինը խախտել է փաստաբան Գուրգեն Հարությունյանի իրավունքներն ու ազատությունները»
08:31, May 19, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, որոշում է կայացրել պարտավորեցնելու Լոռու մարզի քննչական բաժնին վերացնել Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ այն վարույթ ընդունելու մասին որոշումը` այդկերպ պարտավորեցնելով քննչական մարմնին վերացնել փաստաբանի իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտումները:
Լոռու մարզի քննչական բաժնում փաստաբան Գուրգեն Հարությունյանի նկատմամբ տուժողին եւ վկային սուտ ցուցմունք տալուն դրդելու համար քրեական գործ էր հարուցվել:
Գուրգեն հարությունյանը այն կարծիքն է հայտնում, որ իրենք ոչ թե հաղթել են, այլ դատարանի որոշմամբ վերականգնվել է արդարությունը:
«Քրեական գործի հարուցման եւ միջնորդությունը մերժելու որոշումները անհիմն ու անօրինական էին, մեղադրանքի կողմը փորձում էր ապացուցել, որ քրգործը հարուցվել է փաստի առթիվ, եւ դրանով տեղի չի ունեցել իրավունքների խախտում: Սակայն մենք ապացուցեցինք, որ նշված որոշումներով թուլ է տրվել իմ իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտում»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Գուրգեն Հարությունյանը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2012/05/18/72107/