Զանգվածային կրոնական ահաբեկումներ Լոռու մարզում
00:00, May 13, 2009 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունԼոռու մարզում կրոնական անհանդուրժողականությունը գնալով զանգվածին բնույթ է ստանում:
Ըստ Ազատություն ռադիոկայանի օրերս հաղորդած ռեպորտաժի, «Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը նախաձեռնել է եկեղեցու սրբերի անուններով կոչել մարզի մշակութային, կրթական հաստատությունները… Եպիսկոպոսի մտադրության նպատակակետն այս պահին Վանաձորում նախադպրոցական հաստատություններն են:
Առայժմ 2 մանկապարտեզ է կրում սրբերի՝ Սուրբ Սարգսի եւ Մարիամ Աստվածածնի անունները:
Մնացած 28 մանկապարտեզների տնօրենները թեեւ դեմ չեն առաջարկին, սակայն սպասում են փաստաթղթային ձեւակերպումներին»: Սակայն սա ընդամենը սկիզբն էր:
Գուգարաց Թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը գնալով ավելի ակտիվ եւ զանգվածային միջոցառումներ է նախաձեռնում: Երեկ թեմի առաջնորդը Վանաձորում հանդիպել է դպրոցների տնօրենների հետ, որին մասնակցել են մարզպետը, քաղաքապետը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը: Տնօրեններին հրահանգվել է ակտիվ աշխատանք տանել «աղանդավորների» դեմ, որի արդյունը չի հապաղել:
Արդեն այսօր Վանաձորի թիվ 9 դպրոցում ուսուցիչները սկսել են աշակերտների հարցաքննությունը, թե ով որ եկեղեցին է հաճախում: Ուսուցիչները սպառնացել են, որ եթե աշակերտները հաճախեն «աղանդավորականների», այսինքն Հայ առաքելական եկեղեցուց բացի մյուս եկեղեցիների հավաքներին` խստագույնս կպատժվեն: Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխաները լացելով են դպրոցից տուն վերադառնում: Վերջերս Լուռու Ջրաշեն եւ Չիգդամալ գյուղական դպրոցներում նման գործունեությամբ են զբաղվել արդեն ոստիկանները:
P.S. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կրոնական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որտեղ Եկեղեցին կարող է «պետական գոռծառույթներ» իրականացնել: Ենթադրվում է, որ Եկեղեցու թիրախը դպրոցներն են լինելու:
Աղբյուրը` http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=26544
Հերմինե Աբրահամյան