Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետի թափուր աշխատատեղի համար հայտարարություն
12:20, January 22, 2014 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետի թափուր հաստիքի համար:
Հաստիքի անվանումը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ
Հիմնականպարտականությունները
- Կազմակերպության կողմից օգտագործվող տեխնիկական ռեսուրսների` համակարգիչ, տպիչ սարք, սկաներ, պատճենահանող սարք, տեսախցիկ, լուսանկարչական ապարատ եւ այլն, անխափան շահագործման ապահովում, պրոֆիլակտիկ ստուգում, թերությունների հայտնաբերում և վերացում
- Համակարգչային ծրագրերի տեղակայում, թարմացում
- Համակարգչային ցանցի անխափան աշխատանքի ապահովում
- Ինտերնետ կապի անխափան աշխատանքի ապահովում
- Իրավախորհրդատվության բազայի ծրագրային գործարկմանն աջակցություն
- Ինտերնետային կայքի սպասարկում և կարգավորում, ամսական վերլուծության ներկայացում
- Մեթոդական աջակցություն, աշխատանքային գործիքների մշակում և ներդրում
- Կազմակերպության աշխատակիցներին տեխնիկական ռեսուրսների օգտագործման ժամանակ համապատասխան խորհրդատվության տրամադրում
- Կազմակերպության ինֆորմացիոն կառավարման եւ տեխնիկայի օգտագործման քաղաքականության նկատմամբ վերահսկողության ապահովում
Անհրաժեշտ հմտություններ, որակներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությունն առավելություն է
- Համակարգչային պարտադիր գիտելիքներ – MS Word, MS Excel, MS PowerPoint, Photoshop, Google Docs, WordPress
- Հաղորդակցվելու և թիմային աշխատանքի հմտություններ
- Հասարակական, քաղաքացիական ակտիվություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն
- Ստեղծագործական, նորարարական մոտեցման ունակություն
- Անհրաժեշտության դեպքում ոչ աշխատանքային ժամերին կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամություն
Մինչև աշխատանքի անցնելը պետք է անցնել փորձաշրջան՝ երկու ամիս տևողությամբ:
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) hcav@hcav.am էլ. փոստի հասցեով մինչեւ 2014 թ-ի հունվարի 31-ը կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, ժամը 9:30-18:30: