Լեռնային Ղարաբաղում անց է կացվել փորձագետների տարածաշրջանային համաժողով անհայտ կորածների հարցերով
00:00, July 29, 2006 | Հակամարտություններից տուժածների իրավունքներԼեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հուլիսի 28-ին տեղի է ունեցել փորձագետների տարածաշրջանային համաժողով անհայտ կորածների հարցերով Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Միջեկեղեցական Խաղաղության Խորհրդի /Նիդերլանդներ/ կողմից աջակցվող «Դեղին կակաչներ» ծրագրի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում REGNUM լրատվական գործակալության թղթակիցը, Ստեփանակերտում համաժողովը բացեց Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանը, զեկույցներով հանդես եկան Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի /ՀՔԱ/ Հայաստանի Ազգային Կոմիտեի նախագահ Անահիտ Բայանդուրը, ՀՔԱ Ադրբեջանի Ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաևան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Վրաստանի և Ուկրաինայի ՀՔԱ ներկակացուցիչ Ալեքսանդրա Դեմենչուկը, Ստեփանակերտի մամուլի ակումբի ներկայացուցիչ Կարինե Օհանյանը և այլոք: Իրենց ելույթներում զեկուցողները բացահայտեցին անհայտ կորածների խնդիրների տարբեր կողմեր, ներկայացրեցին Հարավային Կովկասում ՀՔԱ կազմակերպությունների համագործակցության պատմությունը, ԶԼՄ-ների դերը անհայտ կորածների խնդիրների լուծման մեջ և այլն: Անհայտ կորածների հարցերով Լեռնային Ղարաբաղի Պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը ելույթ ունեցավ «Պետական համակարգերի վերաբերմունքը անհայտ կորածների խնդրին» թեմայով:
Իչպես REGNUM-ի լրատվական գործակալության թղթակցին հայտնել է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան Նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանը՝ «Համաժողովի նպատակն էր նոր գաղափարների և առաջարկների կուտակումը, որը քաղաքացիական հասարակությունը կարող է մշակել և լոբբինգ իրականացնել կառավարական ու միջազգային ոչ կառավարական մակարդակներում: Համաժողովին ներկա են Կովկասում քաղաքացիական հասարակության հիմնադիրներ՝ Անահիտ Բայանդուրը, Արզու Աբդուլաևան, Նինել Անդրիադզեն և ես: Այս բոլոր մարդիկ ոչ միայն ունեն մեծ ներդրում այս մարդասիրական խնդրի լուծման մեջ, այլև անձամբ օգնություն են ցուցաբերել հարյուրավոր ընտանիքների: Շնորհիվ իրենց ջանքերի ազատ են արձակվել շատ ռազմագերիներ և գերիներ: Նրանք ոչ միայն աշխատում են կորածների ոլորտում, այլ նաև հանդիսանում են իրենց հասարակությունում ժողովրդավարական ուղու զարգացման նախաձեռնողներ: Ստեփանակերտում կայացած համաժողովում մենք գրեթե առաջին անգամ քննարկեցինք տեսական մոտեցման խնդիրները, գործնական մշակումները և այլն: Մինչ այդ մենք կազմակերպել էինք անհայտ կորածների, ռազմագերիների, գերիների հարազատների հանդիպումներ և օրենսդրական հախագծերի մշակման նպատակով տարածաշրջանային մակարդակով կոնֆերանսներ և այլն: Տարածաշրջանների Խորհրդարանները պետք է ընդունեն օրինագծեր անհայտ կորածների վերաբերյալ, ինչը կստիպեր պետությանը լուրջ աշխատանք սկսել խնդրի լուծման ուղղությամբ»:
Հուլիսի 29-ին նախատեսվում է համաժողովի մասնակիցների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, ինչպես նաև ուղևորություն դեպի քաղաք Շուշի, այցելություն Գանձասարի վանք: