Հայտարարություն
00:00, June 22, 2009 | ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Երիտասարդ խաղաղասերներ բրիգադի ձևավորում» ծրագրի շրջանակներում Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից մինչև 25 տարեկան առնվազն 2 տարվա լրագրողական փորձ ունեցող հեռուստալրագրողներին հրավիրում է համագործակցության:
Կազմակերպությունն իր ադրբեջանական և ղարաբաղյան գործընկերների ` ՀՔԱ Ադրբեջանի կոմիտեի և «Հելսինկյան նախաձեռնություն 92» ՀԿ-ների հետ նախատեսում է պատրաստել հեռուստանյութեր` հայ-ադրբեջանական պատերազմից տուժածների` փախստականների, անհայտ կորածների, նախկին ռազմագերիների վերաբերյալ:
Յուրաքանչյուր երկրից ծրագրին կմասնակցեն երեք հեռուստալրագրողներ, որոնք համատեղ կպատրաստեն երեք հեռուստանյութեր:
Մասնակցելու համար ներկայացնել ինքնակենսագրություն եւ լրացված հարցաթերթիկ danielyan.anahit@gmail.com հասցեով (հարցաթերթիկը ներկայացվում է ստորև):
Մանրամասների համար դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հետևյալ հասցեով` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 կամ զանգահարել Անահիտ Դանիելյանին (0322) 42268 կամ (077) 787351 հեռախոսահամարներով:
Հայտերն ընդունվում են մինչև 2009 թ. հուլիսի 11-ը:
Հարցաթերթիկ
1. Անուն, ազգանուն ________________________________________________
2. Լրատվամիջոցի անվանումը _______________________________________
3. Քանի տարի եք աշխատում որպես լրագրող __________________________
4. Ունեք արդյոք լրագրողական աշխատանքներ` նվիրված կոնֆլիկտների լուսաբանմանը, խաղաղասիրական գործընթացներին
այո ոչ
եթե այո, ապա խնդրում ենք հակիրճ ներկայացնել դրանցից մեկը
__________________________________________________________________
5. Ըստ Ձեզ` ինչ դեր ունեն լրագրողներն ու լրատվամիջոցները կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործում /խնդրում ենք հակիրճ նկարագրել/
________________________________________________________________
6. Որքանով եք ծանոթ ղարաբաղյան խնդրի լուծման բանակցային գործընթացին: Խնդրում ենք ներկայացնել Ձեր իմացության վերաբերյալ որոշակի մանրամասներ ________________________________________________________________
7. Մասնակցել եք երբևէ կոնֆլիկտների լուսաբանմանն առնչվող դասընթացների
այո ոչ
եթե այո, ապա նշեք մասնակցության տարեթիվը և նախաձեռնող կազմակերպության անվանումը ______________________________________________________________
8. Խնդրում ենք նշել այս ծրագրի մասնակցության Ձեր ակնկալիքները
______________________________________________________________