Հայտարարություն
00:00, July 8, 2006 | Հայտարարություններ | Հավաքների և միավորումների ազատությունՎրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին
Վրաստանի Ազգային ժողովի նախագահ տիկին Նինո Բուրջանաձեին
Վրաստանի վարչապետ պարոն Զուրաբ Նոգաիդելիին
Ինչպես մեզ հայտնի դարձավ Վրաստանի ոչ կառավարական բնապահպանական կազմակերպություններից, 2006թ. հունիսի 29-ին ընդդեմ անօրինականության և բռնության խաղաղ ցույցերից մեկի ժամանակ վրացական իշխանությունների կողմից ձերբակալվել էին այդ ցույցի կազմակերպիչներ՝ «LOBO» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ՝ Լաշա Չխարտիշվիլին և «Իրավական հավասարության ինստիտուտ» հասարակական կազմակերպության 3 անդամներ:
Ցույցի մասնակիցներին ձերբակալել են դատարանի շենքի առջև, որտեղ ընթանում է դատական պրոցես Վրաստանի իրավապահ համակարգի բարձրաստիձան պաշտոնյաների դեմ, որոք մեղադրվում են Վրաստանի հասարակ քաղաքացու՝ Սանդրո Գիրգվիլիանիի խոշտանգումների և մահվան համար: Ցույցի մասնակիցները արտահայտում էին հասարակության կարծիքը՝ այն, որ նախաքննությունը և հենց դատական պրոցեսը ընթանում է ոչ անաչառ և մեղադրյալները ունեն իշխանությունների ակնհայտ աջակցությունը:
Մինչ օրս ցույցի երկու մասնակիցներ՝ Լաշա Չխարտիշվիլին և Իրակլի Կակաբադզեն նախնական կալանքի մեկուսարանից տեղափոխվել են հիվանդանոց: Երկու ձերբակալվածների առողջական վիճակը մտահոգություն է առաջացնում:
Մենք պաշտպանում ենք Վրաստանի բնապահպանական հասարակական կազմակերպությանը, կոչ ենք անում և կտրականապես պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Լաշա Չխարտիշվիլիին և նրա ընկերներին: