ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունը պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն ուղղված առաջարկությունների դիմումին
13:47, December 16, 2013 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | ՈստիկանությունՍույն թվականի հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՔԾ էր ուղարկել դիմում, որում առաջարկություններ էին ներկայացվել 2008 թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դիմումին ի պատասխան գրում է.
«Ձեր 2013 թ. հոկտեմբերի 14-ի Ձեր դիմումը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել է:
Դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ քրեական դատավարության օրենսգրքով Դուք նախաքննական մարմնին ցուցումներ տալու կամ քննությանը միջամտելու լիազորություններով օժտված չեք, առավել ևս` քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ դիմումատուին քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հայտնելու օրենսդրական ընթացակարգ»:
ՀՀ ՀՔԾ-ի պատասխանն ամբողջությամբ այստեղ: