ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության
00:00, June 25, 2009 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՎաղը` հունիսի 26-ին, ժամը 16:00-ին, Երևանում, ՀՀ վարչական դատարանում կկայանա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով դատական նիստ:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մի քանի անգամ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն` ստանալու հետևյալ տեղեկությունները 2008 թ-ի գարնանային զորակոչի վերաբերյալ` ըստ Լոռու մարզի Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Վանաձորի տարածաշրջանների.
1. քանի՞ հոգի է ենթակա եղել պարտադիր զինծառայության
2. քանի՞ հոգու է տրվել ծանուցում զորակոչի մասին
3. քանի՞ հոգի են ստացել տարկետում և ի՞նչ տևողությամբ
4. քանի՞ հոգի են ստացել տարկետում
ա/ առողջական վիճակի պատճառով
բ/ ընտանեկան դրության բերումով
գ/ ուսումը շարունակելու համար
5. քանի՞ հոգի են դիմել «Այլընտրանքային ծառայության» անցնելու համար
6. քանի՞ զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն զորակոչից խուսափելու համար
Սակայն, ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել էր տրամադրել տեղեկատվություն՝ պատճառաբանելով, որ դրանք համարվում են ծառայողական գաղտնիք:
Մանրամասների համար դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Հասցե` Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռ. 0 322 4 22 68
էլ-փոստ` hcav@hcav.am
ինտերնետային կայք` www.hcav.am