ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի օգնականի թափուր հաստիքի համար
14:44, January 22, 2014 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի օգնականի թափուր հաստիքի համար:
Աշխատանքային պարտականություն
- Իրավական աջակցության համար կազմակերպությանը դիմած քաղաքացիների ընդունելության կազմակերպում, տվյալների գրանցում
- Իրավաբանի /իրավախորհրդատուի/ բացակայության ժամանակ քաղաքացիներին խորհրդատվության տրամադրում
- Դիմումների, հայցադիմումների, հաղորդումների նախագծում
- Իրավախորհրդատվություն ստանալու նպատակով կազմակերպություն դիմած քաղաքացիների գործերի փաթեթների կազմում
- Իրավախորհրդատվության բազայի լրացում, իրավախորհրդատվության արդյունքների ամփոփում, վիճակագրական տվյալների ամփոփում
- Արագ արձագանքում
- Աջակցել իրավաբաններին կազմակերպության իրավական բաժնի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատրաստման գործում
Անհրաժեշտ որակավորում
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում (ցանկալի է)
- Վերլուծական հմտություններ
- Համակարգչային հմտություններ
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Օտար լեզուների իմացություն (ցանկալի է)
- Մարդու իրավունքների մասին նվազագույն գիտելիքներ և արժևորում
- Հաղորդակցվելու հմտություններ, թիմում աշխատելու կարողություն
- Պատրաստակամություն մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների
- Արտաժամյա աշխատանք կատարելու պատրաստակամություն
- Պատրաստակամություն պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները, ինչպիսիք են հոգեկան առողջության խնդիներ ունեցող, ազատազրկված ու կալանավորված, թմրամիջոց գործածող անձինք, զինծառայողներ ու զորակոչիկներ և այլն:
Մինչև աշխատանքի անցնելը պետք է անցնել փորձաշրջան՝ մեկ ամիս տևողությամբ:
Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) hcav@hcav.am էլ. փոստի հասցեով մինչեւ 2014 թ-ի փետրվարի 7-ը կամ դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59) կամ գրասենյակի Երևանի ներկայացուցչություն (ք. Երևան, Մաշտոցի 3 շենք, բն. 21) ժամը 9:30-18:30:
Աշխատավարձը 100 000 դրամ (համախառն):