ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցչությունը Երևանում
13:32, November 14, 2013 | Հայտարարություններ, ՍեփականՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շուրջ 15 տարի ակտիվ գործունեություն է ծավալում մարդու իրավունքների պաշտպանության, խաղաղասիրության, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման և առանձին թիրախ խմբերի շահերի պաշտպանության բնագավառներում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2011 թ. ներկայացուցչություններ է հիմնադրել Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, իսկ սույն թվականի նոյեմբերի 1-ին՝ Երևան քաղաքում:
Գրասենյակը գործում է ՀՀ ք. Երևան, Մաշտոցի 3 շենք, բն. 21 հասցեում, հեռ.՝ 010 53 61 72, աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 9:30-18:30:
Դիմեք մեզ, եթե խախտվել են Ձեր իրավունքները
– ոստիկանության բաժիններում, եթե ենթարկվել եք ծեծի, բռնությունների կամ այլ տեսակի սպառնալիքների
– քրեակատարողական հիմնարկներում
– տարեցներին սոցիալական սպասարկում և խնամքի ծառայություններ տրամադրող հաստատություններում, մանկատներում և խնամքի կենտրոններում
– առողջապահության մարմիններում /հոգեբուժարաններ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին/
– դատախազությունում
– զինված ուժերում
կամ եթե Ձեր իրավունքների նկատմամբ ոտնձգություն է կատարվել պետական կառավարման այլ մարմիններում /մաքսային տեսչություն, տեղական ինքնակառավարման մարմիններ եւ այլն/:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչություն: