Շանթ Հարությունյանի պաշտպանի բողոքը մերժվեց
14:22, December 12, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՈստիկանությունՀՀ քրեական վարչական դատարանը, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, լսեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքը: Դատարան չէին ներկայացել ոչ դատախազ Գեւորգյանը, ոչ քննիչը, սակայն դատարանը որեւէ խոչընդոտ չտեսավ բողոքի քննության համար:
Բողոքը մերժվեց, որոշման հրապարակումը եղավ դռնբաց: Ինեսա Պետրոսյանն ասաց, որ պահանջել է, որպեսզի իր պաշտպանյալը՝ Շանթը, նույնպես ներկա գտնվի բողոքի քննությանը, սակայն դատարանը մերժել է այն: Հիշեցնենք, որ պաշտպանը բողոքարկում էր նոյեմբերի 19-ի որոշումը, որը կայացվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վերաքննիչ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից եւ համաձայն այդ որոշման՝ Շանթ Հարությունյանը տեղափոխվել էր հոգեբուժարան՝ փորձաքննություն անցնելու համար, 24 օր ժամկետով:
Ուշագրավն այն է, որ մինչ վերաքննիչ դատարանը կորոշեր դատական նիստի օրը, Շանթ Հարությունյանը հոգեբուժարան տարվելու 20-րդ օրը տեղափոխվել էր «Երեւան կենտրոն» ՔԿՀ: Ինեսա Պետրոսյանն ասաց, որ դատարանից պահանջել է արձանագրել իրավունքի խախտման փաստը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/12/12/414202/