Շտապ հավաք ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելուն
08:38, December 2, 2013 | Հայտարարություններ, Սեփական | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն | ՈստիկանությունԱյսօր` 2013 թ. դեկտեմբերի 2-ի առավոտյան, ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ` Օլյա Ազատյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Ավթանդիլյանը, Արթուր Պետրոսյանը և այլոք, որոնք պահվում են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի և Շենգավիթի բաժիններում:
Միևնույն ժամանակ 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և Երևանի քաղաքապետարան է ներկայացվել իրազեկում Մաքային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամության որոշման դեմ նույն օրը շտապ հավաք անցկացնելու մասին:
Ավելին, ըստ հավաստի աղբյուրների` ՀՀ ոստիկանության Երևանի փոխոստիկանապետը` Վ. Օսիպյանը, հավաքի մասինակիցներին հայտնել է, որ նրանց թույլ չի տրվելու լքել Ազատության հրապարակը և ընթանալ երթով:
Չնայած ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությունների`
ՀՀ ոստիկանության նման գործելակերպը գնահատում ենք ակնհայտ անօրինական` ուղղված քաղաքացիների հավաքների և ազատ արտահայտվելու իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության ՀՀ քաղաքացիների հավաքների և ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող ցանկացած գործողություն,
պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման գործողությունները և ազատ արձակել անօրինական կերպով բերման ենթարկված ՀՀ քաղաքացիներին: