Ոստիկանական գործողությունները՝ ապօրինություննե՞ր
07:37, November 8, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՈստիկանությունՆոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի նախաձեռնած երթը վերածվեց ոստիկանների հետ բախման: Արդյունքում բերման ենթարկվեցին շուրջ 40 քաղաքացիներ: Երթի մասնակիցները ոստիկանների գործողությունները գնահատել են ոչ իրավաչափ: Բերման ենթարկված, ավելի ուշ ազատ արձակված քաղաքացիները պատմում են, որ ոստիկաններն անօրինական գործողություններ են կատարել, իսկ իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիք է հայտնում, որ անհապաղ քրեական գործ պետք է հարուցվի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ և պատժվեն անօրինական գործողություններ կատարած ոստիկանները: