Պաշտպանը հորդորել է Շանթ Հարությունյանին դուրս գալ հացադուլից
05:54, January 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներՇանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը քիչ առաջ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` առաջին ատյանի դատարանի որոշումը Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին բողոքարկելով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը: Սակայն մինչ այդ Ինեսա Պետրոսյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ և հորդորել դուրս գալ 15 օր շարունակվող հացադուլից: «Սակայն ցավոք, իմ խնդրանքը նա չկատարեց և այժմ էլ շարունակում է հացադուլը: Նա պահանջում է վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելքը և վերացնել իր նկատմամբ գործադրվող անօրինականությունները», -փոխանցեց փաստաբանը` ընդգծելով, որ Շանթ Հարությունյանը զգալի հյուծվել է ու նիհարել: Այն, որ Շանթ Հարությունյանը հյուծվել է, մեզ հետ զրույցում ասել էր նաև ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը, որը հունվարի 7-ին հանդիպել էր նրա հետ:
Աղբյուրը՝ http://panorama.am/am/law/2014/01/08/inesa-petrosyan-lawyer/