Սամվել Նիկոյանը նախընտրում է Ասոցացման համաձայնագիրը, սակայն որոշիչ համարում է Ս. Սարգսյանի դիրքորոշումը
11:29, October 2, 2013 | ՆորություններՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, պատասխանելով «կո՞ղմ եք Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, թե ոչ», գրում է.
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես բազմիցս արտահայտել եմ իմ տեսակետը և Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին դիտելով Մեդիա Կենտրոն հաղորդման ՛՛Մաքսային միություն՛՛ թեմայով բանավեճը, ինչպես նաև կարդալ 168 ժամ թերթի #2013-09-14 համարում իմ հարցազրույցը: Իսկ վերջնական տեսակետս կարտահայտեմ ամբողջական փաթեթին ծանոթանալուց հետո:
ՀՀ ԱԺ պատգամավոր
Սամվել Նիկոյան»:
Պարոն Ս. Նիկոյանի հարցազրույցում և բանավեճում արտահայտած տեսակետներից կարելի է եզրակացնել՝ Ասոցացման համաձայնագիրը անհրաժեշտ է պետությանը, սակայն Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային Միություն մտնելու առաջարկը կդառնա որոշում: