ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցի ներկայացում Ուրբաթ ակումբում
12:54, October 10, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունք2012 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, Ուրբաթ ակումբում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը կներկայացնի կազմակերպության կողմից 2012 թ. սեպտեմբերի 9-ին Վանաձոր համայնքում իրականացված ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը:
Զեկույցում ներկայացված է քվեարկության կազմակերպումը և ընթացքը տեղամասում, իրավիճակը տեղամասի շրջակայքում, ձայների հաշվարկը և քվեարկության օրը հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմակերպության կողմից իրականացված գործողությունները:
Զեկույցը տպագրվել է «2012 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: Դիտորդական առաքելությունը և սույն զեկույցի պատրաստումն իրականացվել են Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: