«Վանաձորի իրավաբանական կլինիկա-2017» ծրագրի ընդունելություն
17:26, February 1, 2017 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի աջակցությամբ սկսում է «Վանաձորի իրավաբանական կլինիկա-2017» ծրագիրը, որի նպատակն է բարելավել երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների բնագավառում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել երիտասարդ իրավաբանների տեսական և գործնական վերապատրաստում` վեցամսյա ժամանակահատվածում: Մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու մարդու իրավունքների և իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ դասընթացների, ինչպես նաև տրամադրելու իրավաբանական խորհրդատվություն քաղաքացիներին:
Ծրագրի իրականացման ողջ ընթացքում վերապատրաստվել է ավելի քան 60 մասնագետ Վանաձոր քաղաքի տարբեր բուհերից:
Ծրագրում ընդգրկվելու համար կարող են դիմել Վանաձոր քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետի 2-4-րդ կուրսերի ուսանողները և վերջին 2 տարիների շրջանավարտները: Մասնակցության համար պետք է ներկայացնել ինքնակենսագրական (CV) և կից նամակ` համապատասխան փորձի և հետաքրքրվածության վերաբերյալ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2017 թ. մարտի 25-ը:
Փաստաթղթերը կարող եք ուղարկել` achatinyan@hcav.am հասցեին:
Հարցերի դեպքում դիմել
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռ.՝ 0322 4 22 68
Կոնտակտային անձ՝ Անի Չատինյան
Տես նաև՝ hcav.am