Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ
15:54, August 1, 2016 | Այլ, ՀայտարարություններՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին
Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն Արման Թաթոյանին
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի
Ղեկավար կոմիտեի համանախագահների
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ
30 հուլիսի 2016
Մենք դատապարտում ենք 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ մեր գործընկեր Հովսեփ Խուրշուդյանի՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարկության ֆորումի Ղեկավար կոմիտեի հարգված անդամի ձերբակալությունը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել նրան, ինչպես նաեւ վերջին օրերին ոստիկանության կողմից ձերբակալված բոլոր մարդկանց: Հայաստանի քաղաքացիներն ունեն բոլոր իրավունքները՝ հանուն իրենց հայացքների ցույցեր անելու, մինչդեռ ոստիկանության հարձակումները ցուցարարների վրա մեծացնում են հետագա արյունահեղության վտանգը: Սա նվազեցնում է իշխանավորների եւ ժողովրդի միջեւ երկխոսության կայացման հնարավորությունները, որը ներկայիս իրավիճակը հանգուցալուծելու միակ ճանապարհն է:
Վերջին ցույցերի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների վայրագ հարձակումները իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների վրա նույնպես պետք է դատապարտվեն՝ որպես մամուլի ազատության սկզբունքի խախտում:
Մենք գնահատում ենք այն փաստը, որ Քաղաքացիական հասարակության ֆորումի մեր մյուս գործընկերը՝ Լեւոն Բարսեղյանը, արդեն ազատ է արձակվել իշխանությունների կողմից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս լարված վիճակի խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է:
Մենք գնահատում ենք նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայիս ջանքերը, որը փաստագրում է մարդու իրավունքների առկա խախտումները, ինչպես նաեւ այն փաստը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հետաքննություններ է սկսել պաշտոնյաների հնարավոր հանցագործությունների կապակցությամբ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ այլոց նկատմամբ:
Քշիշտոֆ Բոբինսկի
Վլադ Վիալիչկա
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի
Ղեկավար կոմիտեի համանախագահներ