Առաքել Մովսիսյանի գործով. ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ՀՔԾ-ի
13:12, October 1, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ ՀՔԾ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թ. հունիսի 23-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացրած բողոքի քննությունը:
Վերոնշյալ որոշումը կայացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից սպանության, բռնաբարության սպառնալիքներ տալու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման քննության արդյունքում:
Տես նաև՝ hcav.am