Կարեն Կարապետյանը հանցագործություն է բացահայտել. պետք է գործ հարուցվի
21:27, March 2, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Երբ վարչապետը վստահաբար պնդում է, որ կերոսինի սպառում չկա, այն համոզմունք է ձևավորում, որ վերջինս շատ լավ տիրապետում է թե ինչը, ինչքան է սպառվում շուկայում և գիտի թե որ ապրանքերը ով է ներմուծում, այսինքն շուկան ամբողջովին վերահսկվում է, իսկ իշխանության կողմից նման վերահսկողությունը նշանակում է՝ ուղղակի միջամտություն տնտեսվարող սուբյեկտի գործողության մեջ, իսկ ավելի կոնկրետ այստեղ առկա է կոռուպցիոն ռիսկեր. ստացվում է, որ այս հայտարարությունը գալիս է հակասելու այն հայտարարությանը, համաձայն որի ասում էի, ով ինչ կցանկանա, ինչքան կցանկանա թող ներմուծի. նշեց Արթուր Սաքունցը
Անդրադառնալով վարչապետի հայտարարության 2-րդ մասին որում ասվում էր ՝«ունենք կասկած, որ վառարանային վառելիքը գնում կերոսինի հետ խառնվում է և մենք ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեին բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», Սաքունցը նշեց որ նշանակում է վարչապետը տեղյակ է, որ տեղի են ունեցել մի քանի հանցագործություններ .«Եթե պաշտպանության նպատակների համար ձեռք է բերվել վառելիք, ապա այդ մատակարարողի կողմից վառելիքի որակի հարցն է առաջ գալիս, որ արդեն գիտենք, որ այդ վառելիքը պահանջվող որակներին չի համապատասխանել, սակայն ինչպես է եղել, որ գնվել է, ով է մատակարել, ով պետք է ստուգեր այդ վառելիքը, և ինչու այդ դժգոհություններին ընթացք չի տրվել: Հաջորդը պետք է մահվան հանգամանքների վերաբերյալ կատարվեր ուսումնասիրություն, և Պն-ն քննչական մարմինները փոխարեն այդ հանգամանքերի ուղղությամբ քննություն իրականացներ, կոծկել են հանցագործություն և վարչապետը հերթական անգամ բարձրաձայնեց այդ հանցագործության փաստը »,- նկատեց Սաքունցը՝ հավելելով, որ վարչապետը պետք է գրություն ուղարկի գլխավոր դատախազությանը կամ ՀՔԾ-ին, քննություն իրականացնելու՝ հանցագործություն կատարած և դրա հետևանաքով առաջացած մահվան դեպքերը բացահայտելու համար:
Արթուր Սաքունցը շեշտեց, որ մենք հերթական անգամ գործ ունենք անգործության և անպատասխանատու գործունեության հետ, որը ինքնին ենթադրում է անպատժելիություն:
«Այստեղ կա հաջորդը, այն է՝ կամ վարչապետը ստում է, կստացվի, որ վարչապետը օգտագործում է պաշտոնական դիրքը օրինական բիզմեսմենի բիզնես գործունեությունը խոչընդոտելու համար: Ստացվում է՝ կամ համապատասխան հանցագործություն իրակացրած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, կամ էլ վարչապետը»: